Աղազարյան. В этой гостинице я хозяин
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ում ընդդիմադիր պագամավորները մեղադրում են այսօր ԱԺ քաշքշուկը սադրելու համար, լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ չի հայհոյել, իսկ «վեր ընկի տեղդ»՝ չի հիշում։
Հիշեցնենք, որ ամեն բան սկսկվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի ելույթից, որտեղ նա դիմեց դատավոր Արմեն Դանիելյանին. «Դուք իմ լսելու իրավունքը չեք ապահովել, որովհետև տղամարդկություն չեք ունեցել նայել իմ աչքերի մեջ ու կալանավորել»։
Աղազարյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Երևի դա բավարար չէր, ամբիոնից իջնելիս նայեց Արմեն Դանիելյանի կողմը և ասաց, Նայիր աչքերիս մեջ»: Ես էլ նստած եմ անմիջապես իր դիմաց: Ասացի՝ էստեղ թատրոն չի, նստեք ձեր տեղը»։
Լրագրողների այն դիտարկմանը, թե ըստ Արթուր Սարգսյանի, Աղազարյանն ասել է «վեր ընկի տեղդ», ՔՊ-ականն արձագանքեց. «Երևի: Չգիտեմ, չեմ կարող ասել: Դե ինքն էլ ասեց, կարող է պատահի մի բան էլ ես եմ ասել: Հայհոյանք հաստատ չի եղել»:
Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, թե Արմեն Դանիելյանը կարող էր ինքն իրեն պաշտպանել, Աղազարյանը պատասխանեց. «В этой гостинице я хозяин: Այստեղ Ազգային ժողովն է, ինստիտուտ է, որի անդամը ես եմ, ես եմ պարտավոր պաշտպանել բոլորի շահերը: Այո, եկել, էստեղ բացատրություն էր պահանջում: ԱԺ-ն ռազբորկեքի տեղ չի»:
Հարակից հրապարակումներ`
- «Արա, հըլը էդ բեղավոր բիձուն նայի». Արթուր Սարգսյանը չի հանգստանում
- «Ո՞նց վեր ընկի տեղդ, դու ո՞նց կարաս ինձ հետ ըտենց խոսաս». Կադրեր ԱԺ դահլիճից
- Լարված իրավիճակ և քաշքշուկ ԱԺ-ում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան