Ալեն Սիմոնյան. Սա կազմակերպված սադրանք էր
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ՔՊ-ական Հովիկ Աղազարյանին ու «Հայաստան» խմբակցությանից Արթուր Սարգայնին նախազգուշացում է հայտարարել ընդմիջում առաջ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։
«Սա կազմակերպված սադրանք էր, ուրախ եմ, որ մենք այդ սադրանքին ճտրվեցինք»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Ալեն Սիմոնյանը։
Նա նշեց, որ դահլիճում հայտնվեց մի պատգամավոր, որ դահլիճում գրեթե չի հայտնվում. «Իշխան Սաղաթելյանը, իմ նախկին տեղակալը, որն ասում է՝ Ազգային ժողովը Ալեն Սիմոնյանի բեսեդկան չէ։ Այո, սա Ալեն Սիմոնյանի բեդեսկան չէ, բայց նաև ձեր դուքյանը չէ, ձեր հյուրանոցը չէ կամ ձեր հիմնարկները չեն, սա Հայաստանի Ազգային ժողովն է։ Հայտնվեց այդ պատգամավորը, քաջալերում էր Արթուր Սարգսյանին, որ նա գնա, դուխով ելույթ ունենա։ Ակնհայտ դարձավ ինձ համար, որ սադրանք է նախապատրաստվում։
Արթուր Սարգսյանը ելույթից հետո որոշեց մոտենալ դատավորին, որի անելու իրավունքը ինքը, ըստ իս չունի, ...
Հետո բոլորով որոշեցին հարձակվել 63 տարեկան պարոն Աղազարյանի վրա ու պաշտպանել պարոն Սարգսյանին։ Հասկանալով, որ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները չեն մտնում այդ սարանքի մեջ, ինձ կոչ արեցին պատգամավորներին հանգստացնել»։
Նա նշեց, որ այս առիթն օգտագործվեց որպեսզի հիմա ընդդիմադիր պատգամավորները չվերադառնան դահլիճ։
«Իսկ ինչո՞ւ չգան դահլիճ։ Կարո՞ղ եք գուշակել։ Որովհետև այսօր հարց ու պատասխան կա, այստեղ ելույթ է ունենալու Նիկոլ Փաշինյանը։ Իրենց առիթ էր պետք, որ կամ ծեծկռտուք լինի ու իրավիճակը լարվի, կամ որևէ ձևով իրավիճակ ստեղծեն։ Այստեղ չստացվեց, փորձեցին միջանցքում անվտանգության աշխատակիցների հետ այդ իրավիճակը ստեղծել»,- ասաց Սիմոնյանը։
Դիմելով ՔՊ-ականներին՝ նա ասաց. «Ակնհայտ է՝ ասելիք, առաջարկ, ընդհանուր առմամբ օրակարգ չունեցող ընդդիմությունը մի բան է փորձելու անել՝ մեզ սադրել։ Խնդրում եմ՝ այդ սադրանքներին չտրվել, որովհետև մենք ավելի պատասխանատու ենք մոտենում մեր գործին՝ գիտակցելով այն ժամանակահատվածն ու իրավիճակի պատասխանատվությունը, որը կրում ենք մեր ուսերին»։
Հիշեցնենք, որ Աժ-ում իրավիճակը լարվել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի ելույթից հետ։ Նա դիմել էր դատավոր Արմեն Դանիելյանին. «Դուք իմ լսելու իրավունքը չեք ապահովել, որովհետև տղամարդկություն չեք ունեցել նայել իմ աչքերի մեջ ու կալանավորել... Վերջում էլ ամբիոնից իջնելուց ասացի՝ երկու տարի անցել է, տեսնեմ՝ կարող ես նայել հիմա աչքերի մեջ»։ Իրավիճակը լարվեց, երբ ընդդիմադիր պագամավորների ներկայացմամբ, ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասել է՝ «վեր ընկի տեղդ»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Աղազարյան. В этой гостинице я хозяин
- Հովիկ Աղազարյանն անշնորհքի, անդաստիարակի պես մեջ ընկավ․ Արթուր Խաչատրյան
- Սա Ազգային ժողով չէ, սա բեսեդկա է. Իշխան Սաղաթելյան
- «Ո՞նց վեր ընկի տեղդ, դու ո՞նց կարաս ինձ հետ ըտենց խոսաս». Կադրեր ԱԺ դահլիճից
- Թավշյա կոչված հեղափոխականների համար միջնամատվածից մինչև սրտի դատավոր մեկ քայլ է. Արեգնազ Մանուկյանը՝ Արմեն Դանիելյանի մասին
- Լարված իրավիճակ և քաշքշուկ ԱԺ-ում
- Նախորդ իշխանությունների մեծագույն սխալներից մեկն է, որ մեզ պարգևել են ձեր նման դատավորներ. Խամոյանը՝ դատավոր Դանիելյանին
- Արմեն Դանիելյանն ընտրվելու դեպքում մտադիր է կոռուպցիայի վերացման գործում իր ներդրումն ունենալ
- Բա սրան առաջին պլան կբերե՞ն. Գեղամ Մանուկյանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան