«Արա, հըլը էդ բեղավոր բիձուն նայի». Արթուր Սարգսյանը չի հանգստանում
Անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ԱԺ նիստերի դահլիճից ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանին դուրս հանելուց հետո լրաված իրավիճակը շարունակվեց միջանցքում։
«Մի քաշքշեք, արա, արա թողեք հըլը, հըլը սրան նայի, այ բիձա։ Ես պիտի մտնեմ ներս, ինձ չպւտի հանեիք։ Հըլը դրան նայի, ասում է՝ ռադ եղեի ըստեղիղ, հըլը էդ բեղավոր բիձուն նայի, անպատասխան ենք թողել, դրա համար ըսնեց է եղել»,-բղավում էր նա՝ ի նկատի ունենալով ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին։
«Սա Հովիկ Աղազարյանի սադրանքն է»,-բղավում էր մեկ այլ պատգամավոր։
Արթուր Սարգսյանի գործընկերները՝ Արծվիկ Մինասյանը, Գեղամ Մանուկյանը և այլք փորձում էին հանգստացնել նրան։ Քաշքուկի ընթացքում ԱԺ նիստերի դահլիճի մուտքի մոտ տեղադրված հսկիչ սարքը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Սա Ազգային ժողով չէ, սա բեսեդկա է. Իշխան Սաղաթելյան
- «Ո՞նց վեր ընկի տեղդ, դու ո՞նց կարաս ինձ հետ ըտենց խոսաս». Կադրեր ԱԺ դահլիճից
- Լարված իրավիճակ և քաշքշուկ ԱԺ-ում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան