Լարված իրավիճակ և քաշքշուկ ԱԺ-ում
Ազգային ժողովում Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների հարցի քննարկմանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանն ասաց, որ թեկնածուներից դատավոր Արմեն Դանիելյանը 2021 թվականի նոյեմբերի 15-ին իր լսելու իրավունքը խախտելով՝ կալանավորել է իրեն։
«Իմ լսելու իրավունքը խախտելով՝ կալանավորել եք ինձ։ Ես ոչ թե իմ մասին եմ խոսում... Դուք այսպես շատ ճակատագրեր եք խառնել՝ մարդկանց զրկելով շփվել իրենց երեխաների, ծնողների հետ, բայց այդ մարդիկ հնարավորություն չունեն այսօր ամբիոնից խոսել, ես խոսում եմ իրենց տեղը։ Իսկ դուք այսօր այս ամբիոնից կանգնած հպարտորեն ասում եք, որ ձեր որոշումները կայացրել եք օրենքի սահմաններում։ Դուք ապօրինի որոշումներ եք կայացրել։ Փաստ է՝ ապօրինի որոշում եք կայացրել և կալանավորել եք ինձ։
Այն պահին, երբ գործը մակագրվել է ձեզ, վստահ էի, որ պետք է կալանավորվեմ։ Դուք իմ լսելու իրավունքը չեք ապահովել, որովհետև տղամարդկություն չեք ունեցել նայել իմ աչքերի մեջ ու կալանավորել»,- ասաց Սարգսյանը։
Ալեն Սիմոնյանը խնդրեց լինել կոռեկտ. «Մենք այստեղ տղամարդկության և մնացածի չափանիշը չենք որոշում»։
«Դա, կարծում եմ, ամենակոռեկտն է»,- ասաց Ա. Սարգսյանը։
Նրա ելույթից հետո ԱԺ-ում իրավիճակը լարվեց, քաշքշուկ սկսվեց։
Ալեն Սիմոնյանը հրավիրեց անվտանգության աշխատակիցներին՝ հորդորելով դահլիճից հեռացնել Արթուր Սարգսյանին։
Հարակից հրապարակումներ`
- Թավշյա կոչված հեղափոխականների համար միջնամատվածից մինչև սրտի դատավոր մեկ քայլ է. Արեգնազ Մանուկյանը՝ Արմեն Դանիելյանի մասին
- Դատավոր Ելիզավետա Դանիելյանը ցավում է, որ Աննա Փիլոսյանն այլևս դատական համակարգում չէ
- Նախորդ իշխանությունների մեծագույն սխալներից մեկն է, որ մեզ պարգևել են ձեր նման դատավորներ. Խամոյանը՝ դատավոր Դանիելյանին
- Արմեն Դանիելյանն ընտրվելու դեպքում մտադիր է կոռուպցիայի վերացման գործում իր ներդրումն ունենալ
- Բա սրան առաջին պլան կբերե՞ն. Գեղամ Մանուկյանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի մասին
- Ցավում եմ, որ ձեր նման մասնագետն այսօր ԲԴԽ-ում է ու դաշտը թողել է բազմաթիվ անգրագետների. Մանուկյանը՝ Վիգեն Քոչարյանին
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում