ԱԱԾ. Թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու գործով ձերբակալված կա
Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված լայնածավալ քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննիչի միջնորդությամբ հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել հանցավոր խմբի անդամ, «Մրգենի» ՍՊ ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետ Մ.Ղ.-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:
Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից ու մանրամասնում, որ վերջինս դատարան ներկայացվելու համար ձերբակալվել է:
Քրեական վարույթով շարունակվում են ձեռնարկվել ծավալուն և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական և քննչական ու վարութային այլ գործողություններ՝ կատարված հանցագործությունների ամբողջական պատկերի բացահայտման, դեպքերի հետ առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունները պարզելու, նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և արդյունքում քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքներն արդյունավետ կենսագործելու ուղղությամբ։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ-ն հրաժարվում է պատասխանել Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի մասին հարցերին․ «Հետք»
- Հայաստան է բերվել տարածաշրջանում աննախադեպ քանակի «ֆենտանիլ» տեսակի թմրամիջոց
- ԱԱԾ. Բացահայտվել է մաքսանենգ ճանապարհով Հայաստանի տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ և զենք տեղափոխելու դեպք
- Ռոտերդամ նավահանգստում առգրավվել է 1 տոննա կոկաին, որը Հոլանդիա էր տեղափոխվել Թուրքիայից. Դավթյան
- Ռուստամ Բադասյան. Հայաստանում արդեն հայտնվում են խիստ մահաբեր թմրանյութեր
- Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է թմրանյութի առգրավման մասին մամուլի հրապարակումները
- Իտալիայում առգրավված թմրամիջոցը վաճառողներին ավելի քան 800 մլն եվրո եկամուտ էր բերելու
- Հայաստան ուղարկվող մոտ 3 տոննա թմրանյութն առգրավվել են Սիցիլիայում
- ՊԵԿ. Թմրամիջոցների դեմ պայքարի նկատմամբ իրականացվում է ուժեղացված հսկողություն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին