Նախորդ իշխանությունների մեծագույն սխալներից մեկն է, որ մեզ պարգևել են ձեր նման դատավորներ. Խամոյանը՝ դատավոր Դանիելյանին
«Դուք և Մնացական Մարտիրոսյանը նախորդ իշխանությունների ժամանակ եք նշանակցել դատավորներ և, կարող եմ ասել, որ դա նախորդ իշխանությունների մեծագույն սխալներից մեկն է, որ մեզ պարգևել են ձեր նման դատավորներ»,- Ազգային ժողովում Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի թեկնածության քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատագամավոր Ագնեսա Խամոյանը։
Նա նշեց, որ Արմեն Դանիելյանն իր կենսագությունն այնպես էր ներկայացնում, «քիչ էր մնում աչքերն արցունքներով լցվեին»։
«Այնպես էիք ներկայացնում, կարծեք, մենք Հայաստանում չենք ապրում, մասնագիտական հանրույթի, փաստաբանների, ձեր գործընկերների հետ չենք շփվում, ծանոթ չենք ձեր 20 տարվա գործունեությանը։ Այնպիսիս գովեստի խոսքեր եք հնչեցնում ձեր հասցեին։
Ով օրվա իշխանություն է, փորձում եք հարմարվել այդ օրվա իշխանություններին։
Հավասարաչափ ասում եմ՝ նախորդ իշխանությունների ժամանակ էլ էիք փորձում այդ օրվա իշխանություններին հաճոյանալ, այս իշխանություններին եք հիմա փորձում հաճոյանալ, ինչի պետք է ձեզ, ինչեպս դուք ասացիք, նման բարձր պաշտոնի ընտրենք, ձեր ո՞ր արժանիքի համար։ Ձեր ո՞ր արժանիքի համար դուք պետք է ընտրվեք»,- հարցրեց Ա. Խամոյանը։
Արմեն Դանիելյանն ասաց, որ իր ելույթում ներկայացրել է այն պատճառները, թե ինչու է հավակնում այդ պաշտոնին։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Դանիելյանն ընտրվելու դեպքում մտադիր է կոռուպցիայի վերացման գործում իր ներդրումն ունենալ
- Բա սրան առաջին պլան կբերե՞ն. Գեղամ Մանուկյանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի մասին
- Ցավում եմ, որ ձեր նման մասնագետն այսօր ԲԴԽ-ում է ու դաշտը թողել է բազմաթիվ անգրագետների. Մանուկյանը՝ Վիգեն Քոչարյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան