Արմեն Դանիելյանն ընտրվելու դեպքում մտադիր է կոռուպցիայի վերացման գործում իր ներդրումն ունենալ
ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին։ Նրա թեկնածությունը հարցը քննվում է Ազգային ժողովում։
Նա նշեց, որ որպես դատավոր իր գործունեության ընթացքում արդարադատությունն իրականացնելիս հնարավորինս ձգտել է պաշտպանել, պահպանել ու ամրապնդել դատական իշխանության հեղինակությունը ինչպես իր գործունեությամբ, այնպես էլ դրսևորած անձնական վարքագծով՝ փորձելով իր համեստ մասնակցությունն ունենալ դատավորի օրինակելի կերպարի ձևավորման գործին։
«Նշվածի վերաբերյալ կարող է վկայել ամբողջության մեջ իմ անցած ուղին»,- ասաց Ա. Դանիելյանը։
Նա բացարեց, թե ինչու է հավակնում Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի պաշտոնին։ Ա. Դանիելյանը նշեց, որ ցանկանում է՝ կոռուպցիոն դրսևորումները հասարակությունում հնարավորինս վերանան, հնարավորինս կանխվի ու ընտրվելու դեպքում մտադիր է իր ներդրումն ունենալ այդ գործում:
«Բացի այդ, դատական համակագում իմ անցած ուղին առնվազն իմ ընկալամբ թույլ էտալիս հավակնելու նման բարձր պաշտոնի»,- ասաց Արմեն Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Բա սրան առաջին պլան կբերե՞ն. Գեղամ Մանուկյանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի մասին
- Ցավում եմ, որ ձեր նման մասնագետն այսօր ԲԴԽ-ում է ու դաշտը թողել է բազմաթիվ անգրագետների. Մանուկյանը՝ Վիգեն Քոչարյանին
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում