Ով կպնդի, որ ՀՀ շահերը պետք է ստորադասվի օրակարգի որևէ այլ հարցի՝ իրականացնում է հակապետական գործունեություն. Գուրգեն Արսենյանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին
«Հայտարարում եմ իմ լիակատար աջակցությունը Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող քաղաքականությանը, այդ թվում՝ նաև խաղաղության օրակարգն իր ավարտին հասցնելու ձգտումներին»,-հիշեցնելով, որ ԱԺ 4 գումարման պատգամավոր է և կուսակցության նախագահ՝ ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը:
Նա հայտնեց, որ երկու ձեռքով պաշտպանելու է խաղաղության օրակարգը և Ադրբեջանի հետ փոխադրաձ տարածքային ամբողջականությունը:
«Մենք վճռական ենք, մեր անունից, հայ ժողովրդի անունից, ՀՀ-ի անունից ավարտին հասցնել ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների խաղաղության գործընթացը, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, որը համարում եմ մեր քաղաքական թիմի կարևորագույն առաքելությունը ՀՀ ժողովրդի առջև»,-ասաց Արսենյանը և հավելեց. «Ես որպես ՀՀ պատգամավոր, առաջնորդվում են Հայաստանի պետական շահերի սպասարկմամբ, այն մեր առաջնային խնդիրեն է: Մնացածը ՀՀ-ի կենսագործունեության և անվտանգության բաղադրիչներ են: Ով կպնդի, որ ՀՀ շահերը պետք է ստորադասվի օրակարգի որևէ այլ հարցի լուծմանը, իմ կարծիքով, իրականացնում է հակապետական գործունեություն»:
ՔՊ-ական պատգամավորը հայտարարեց, որ Արցախում էլ, Ջավախքում էլ, Բեյրութում ու Ավստրալիայում էլ ապրում են հայեր, բայց ինքը ներկայացնում է ՀՀ շահերը:
Անդրադառնալով ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությանը՝ Արսենյանը հայտնեց, որ այն արցախցիների իրավունքն է ու դիրքորոշումը:
ՔՊ նախընտրական ծրագրում Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի խոստման մասին խոսելիս Արսենյանը հայտնեց, որ այն այդ պահին իրենց ցանկությունն էր և բանակցություններում փորձում են առաջ տանել արցախցիների իրավունքի հարցը, իսկ այսօր իրականությունն այլ է:
Հարակից հրապարակումներ`
- Խայտառակություն, դավաճանություն. Քաղաքացիները՝ Փաշինյանի հայտարարության մասին
- Փաշինյանն իր ասուլիսում Գայանե Հակոբյանի գործով մեղադրական ակտ կայացրեց. Փաստաբան
- Փաշինյանի ասուլիսի արձագանքները. «Չկան անգամ հայհոյանքներ ու անեծքներ, որոնց դու արժանի կլինես»
- Նիկոլ Փաշինյան. 86.600 քկմ-ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան