Դատախազությունը չի մեկնաբանում տիկին Գայանեի կալանքը վերացնելու լիազորությունից օգտվելու հարցը
«Դատախազությունն այս պահին մեկնաբանություն չունի»,-Panorama.am-ի այն հարցին՝ հնարավո՞ր է, որ գլխավոր դատախազութունն օգտվի զոհվածի մոր կալանավորումը վերացնելու լիազորությունից, արձագանքեցին դատախազությունից։
Հիշեցնենք, որ արցախյան երրորդ պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը մայիսի 20-ից կալանավորված է, մինչ այդ երկու օր գտնվում էր Ձերբակալվածների պահման վայրում։ Նրան մեղադրում են Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու համար։
Երեկ այս գործի շուրջ մի քանի ուշագրավ զարգացումներ եղան. նրա փաստաբաններ Վահան Հովհաննիսյանը, Ռուբեն Մելիքյանը, Վահան Գևորգյանը տարածեցին համատեղ հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված է. «Վերջին օրերի իրադարձություններն ամբողջությամբ ձեր աչքի առջև էին, ուստի անսպասելի չի լինի մեր այն համոզմունքը, որ տիկին Գայանեի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է։ Նշվածի հիման վրա՝ հայտնում ենք, որ խորհրդակցելով թե՛ մեր վստահորդի և թե՛ նրա ընտանիքի հետ, որոշում ենք կայացրել դադարեցնելու մեր մասնակցությունը քրեական վարույթի հետագա ընթացքին»։
Ավելի ուշ զոհված զինծառայողների ծնողները հայտարարեցին կառավարության դիմաց նստացույցը դադարեցնելու մասին։
Հարակից հրապարակումներ`
- Զոհված զինծառայողների ծնողները որոշեցին դադարեցնել Նստացույցը, բայց ոչ պայքարը
- Գայանե Հակոբյանի ազատության պահանջով նստացույցը շարունակվում է
- Որոշում ենք կայացրել դադարեցնելու մեր մասնակցությունը քրեական վարույթի հետագա ընթացքին․ Մելիքյան
- Թագուհի Թովմասյանն այցելել է տիկին Գայանեին
- Փաշինյանն իր ասուլիսում Գայանե Հակոբյանի գործով մեղադրական ակտ կայացրեց. Փաստաբան
- «Մեր դեմ հայտարարված է լիակատար պատերազմ, սա միայն տիկին Գայանեի հարցը չէ»
- «Ի հակադրություն Գայանեի ընտանիքի՝ մենք տեսնում ենք մեկ այլ ընտանիք, որը կործանում է ոչ միայն Հայաստանի, այլև սեփական երեխաների ապագան»
- Իրենք խրախճանքի մեջ են գտնվում, որ Գայանեն կալանավորված է. Արա Ռոստոմյան
- Փաստաբան. Տիկին Գայանեի վերաքննիչ բողոքը մուտք ենք անում դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա