Մահացել է երգչուhի Թինա Թըրները
83 տարեկան հասակում մահացել է ամերիկացի երգչուհի, պարուհի, դերասանուհի և երգերի հեղինակ Թինա Թըրները։ Լուրը հայտնում է Բի-Բի-Սի-ն։ Նշվում է, որ նա վերջին տարիներին տառապում էր մի շարք հիվանդություններով։
Ծնվել և մեծացել է Միացյալ Նահանգներում, 2013 թվականին դարձել է Շվեյցարիայի քաղաքացի։
Նա ձայնագրման կարիերան սկսել է 1958-ին ՝ երգելով Ike Turner's Kings of Rhythm նվագախմբի հետ. առաջին անգամ ձայնագրվել է Little Ann կեղծանունով[։ Թինա Թըրներ անունով ներկայանալ սկսել է 1960 թվականին որպես Այկ և Թինա Թըրներներ դուետի անդամ։ Հաջողության է հասել դուետի մի շարք հիթերի շնորհիվ, որոնցից են՝ "A Fool in Love"[11], "River Deep – Mountain High" (1966), "Proud Mary" (1971) և "Nutbush City Limits" (1973), որն ինքն է հեղինակել։
1978 թվականին ամուսնալուծությունից հետո Թինա Թըրները վերսկսել է իր կարիերան կենդանի ելույթներով։ 1983 թվականին թողարկել է "Let's Stay Together" սինգլը, 1984 թվականին՝ իր հինգերորդ Private Dancer ստուդիական ալբոմը, որ ունեցել է համաշխարհային հաջողություն։ Ալբոմը ներառում է "What's Love Got to Do with It երգը, որ դարձել է Թինա Թըրների մեծագույն հիթը և արժանացել չորս «Գրեմմի» մրցանակի, այդ թվում նաև Տարվա ձայնագրություն անվանակարգում։ Թինա Թըրները շարունակել է իր հաջող կարիերան 1980-ական և 1990-ական թվականներին, այդ ընթացքում թողարկել է մի շարք ալբոմներ, որոնցից Break Every Rule և Foreign Affair ստացել են պլատինե հավաստագրեր տարբեր երկրներում, ինչպես նաև բազմաթիվ սինգլներ, այդ թվում՝ "We Don't Need Another Hero (Thunderdome)", "Typical Male", "The Best", "I Don't Wanna Fight" և "GoldenEye" երգը 1995 թվականին ստեղծված և Ջեյմս Բոնդի մասին պատմող համանուն ֆիլմի համար։ 1993 թվականին "What's Love Got to Do with It" երգի խորագիրն օգտագործվել է որպես կենսագրական ֆիլմի վերնագիր, որ ստեղծվել է երգչուհու ինքնակենսագրության հիման վրա։ Երգչուհու կարիերային զուգահեռ Թինա Թըրները հաջողությամբ նկարահանվել է ֆիլմերում, այդ թվում կատարել է Էյսիդ թագուհու դերը 1975 թվականին «Թոմի» ռոք մյուզիքլում, Մել Գիբսոնի հետ նկարահանվել է «Խենթ Մաքսը որոտի գմբեթի ներքո» ֆիլմում, իսկ 1993 թվականին նկարահանվել է «Վերջին կինոհերոսը» ֆիլմում (կամեո)։
Լինելով բոլոր ժամանակների աշխարհում ամենաշատ ձայնագրություններ վաճառած արտիստներից մեկը՝ Թինա Թըրները ստացել է Ռոք-ն-ռոլի թագուհի անունը։ Նա համարվում է ռոք-ն-ռոլ ժանրի ամենահաջողակ երգչուհին, որ ստացել է տասնմեկ «Գրեմմի», այդ թվում ութ մրցութային և երեք «Գրեմմիի փառքի սրահի» մրցանակներ։
Թինա Թըրները նաև վաճառել է ավելի շատ համերգի տոմսեր, քան որևէ այլ սոլո կատարող պատմության մեջ։ Նրա ալբոմներն ու սինգլներն ամբողջ աշխարհում վաճառվել են ընդհանուր առմամբ շուրջ 180 միլիոն օրինակով։ Նա հայտնի է բեմում իր էներգետիկ պահվածքով, հզոր վոկալով և իր կարիերայի երկարատևությամբ։
2008 թվականին Թըրները վերադարձել է իր կարիերային, որպեսզի մեկնի Tina!: 50th Anniversary Tour համերգային շրջագայությանը։ Թըրների շրջագայությունը դարձել է ամենաշատ վաճառված տոմսեր ունեցող շոուն 2008-2009 թվականներին։
Rolling Stone-ը Թըրներին ընդգրկել է բոլոր ժամանակների 100 մեծագույն արտիստների ցանկի 63-րդ հորիզոնականում և բոլոր ժամանակների 100 մեծագույն երգիչների ցանկի 17-րդ հորիզոնականում։ 1991 թվականին Թըրներն ընդգրկվել է Ռոք-ն-ռոլի փառքի սրահում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան