Թոփ-5 լիգայի 13 ակումբ ապահովել է իր տեղը հաջորդ մրցաշրջանի ՉԼ-ի խմբային փուլում
Թոփ-5 առաջնություններում մրցաշրջանը մոտենում է ավարտին, և արդեն հայտնի են ՉԼ-ի հաջորդ մրցաշրջանի խմբային փուլի մասնակիցների մեծ մասն այս առաջնություններից։ Այս մասին րում է Արմսպորտը։
Անգլիայում Չեմպիոնների լիգայի ուղեգիրն ապահովել են «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը» և «Նյուքասլը»։ 4-րդ ուղեգիրն, ամենայն հավանականությամբ, կնվաճի «Մանչեսթեր Յունայթեդը», որը 3 միավորի առավելություն ունի «Լիվերպուլի» նկատմամբ և մեկ հանդիպում էլ պակաս է անցկացրել (36 հանդիպում՝ ՄՅՈՒ-ն, 37՝ «Լիվերպուլը»)։
Բունդեսլիգայում ուղեգիրն ապահովել են Դորտմունդի «Բորուսիան», «Բավարիան» և «Լայպցիգը», իսկ վերջին՝ 4-րդ ուղեգիրը վերջին տուրում կվիճարկեն «Ֆրայբուրգը» և «Յունիոնը», որոնք իրենց ակտիվում ունեն հավասար՝ 59-ական միավոր։
Ա Սերիայում այս պահին միայն երկու ակումբ է ապահովել ուղեգիրը ՉԼ։ Դա «Նապոլին» ու «Լացիոն» են։ Մյուս երկու ուղեգրերի համար տեսականորեն կպայքարեն «Ինտերը», «Միլանը», «Ատալանտան», «Ռոման» և «Յուվենտուսը», բայց, ինչպես ՄՅՈՒ-ի դեպքում, ամենայն հավանականությամբ, «Ինտերը» և «Միլանը» կապահովեն ուղեգրերը։
Լա Լիգայում ՉԼ-ի ուղեգրերի համար մրցավազքն ավարտված է։ «Բարսելոնային», «Ռեալին», «Ատլետիկոյին» և «Ռեալ Սոսյեդադին» կտեսնենք ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի հաջորդ մրցաշրջանի խմբային փուլում։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան