Որտեղ կարող է կառուցվել Ծառուկյանի նախաձեռնած Հիսուսի արձանը
«Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից տրվել են մասնագիտական որոշակի եզրակացություններ, թե նորահայտ ամրոցի տարածքը որքան է և որտեղից է, որ այլևս ամրոցի հետ կապված հետքեր չկան և որտեղ արդեն մենք խնդիր չենք ունենում հուշարձանի հետ կապված»,- լրագրողների հետ զրույցում ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեսայանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ չի թույլատրվել Գագիկ Ծառուկյանին հենց Հատիս լեռան գագաթին կառուցել Հիսուս Քրիստոսի արձանը:
Նա նշեց, որ համապատասխան քարտեզները կոմունիկացրել են «Ծառուկյան» հիմնադրամի հետ, ֆորմալ գործընթաց դեռևս չկա:
«Այն տարածքում, որը հուշարձան չի լինի, որևէ այլ բանի տեղադրումը ԿԳՄՍ նախարարության տեսանկյունից այլևս չի առնչվում մեր լիազորություններին»,-ասաց նա:
Ժ. Անդրեսայանի ներկայացմամբ, հուշարձանի տարածքի ու սահմաններից դուրս ինչ տեղի ունենա, ԿԳՄՍ նախարարության վերահսկողության համակարգման շրջանակին չի առնչվում, եթե դրանից դուրս պետք է տեղադրվի արձան, կարող է տեղադրվել, քանի որ նախարարության տեսանկյունից դա այլևս որևէ կերպ չի խաթարի հուշարձանի գոյությունը։
Նա հայտնեց, որ Հատիս լեռան գագաթին հայտնաբերված հնատիպ ամրոցի տարածքում պեղումները կմեկնարկեն հունիսից:
««Ծառուկյան» հիմնադրամը նաև պատրաստակամություն էր հայտնել, որ եթե ամրոցի վերականգնման հնարավորություն լինի, դրան նույնպես համապատասխան աջակցություն ցուցաբերել»,-ասաց Անդրեասյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հատիս լեռան վրա հայտնաբերված ամրոցի վերականգնման աշխատանքների վերաբերյալ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի հետ հուշագիր է կնքվել
- ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի հայտարարությունը՝ Հատիսի գագաթին արձան տեղադրելու մասին
- ԿԳՄՍ-ն պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան