«Ժողովուրդ». Վահագն Խաչատուրյանը ՀՀ ամենաբարձրաստիճան տուրիստն է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանում գոյություն ունի ՀՀ նախագահի ինստիտուտ. նախագահի պաշտոնը զբաղեցնում է նախկին ընդդիմադիր գործիչ Վահագն Խաչատուրյանը, սակայն հանրության մոտ հարցեր են առաջանում. երկրում ստեղծված այս ճակատագրական իրավիճակում ո՞ւր է նա, ինչո՞վ է զբաղված, ինչո՞ւ որեւէ կերպ չի անդրադառնում երկրում տեղի ունեցող աղետալի իրադարձություններին կամ Փաշինյանի սենսացիոն հայտարարություններին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Խաչատուրյանն անգամ նախագահականում որեւէ կոնկրետ գործունեություն չի իրականացնում, հիմնականում դակում է Նիկոլ Փաշինյանի ուղարկած փաստաթղթերը, օրենքները, նշանակումները, տարբեր մշակութային միջոցառումների է մասնակցում, խելացի դեմքով շրջում թանգարաններում եւ վերջ. այսքանով նրա գործունեությունն ավարտվում է՝ չհաշված երբեմն գործուղումների մեկնելը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ անգամ իշխանական գործիչների մեծ մասն է դեմ Վահագն Խաչատուրյանի այս անտարբեր աշխատաոճին։
Շատ իշխանականներ այն կարծիքին են, որ պետք չէ ունենալ ՀՀ նախագահ, որն առանձնապես կարեւոր գործով զբաղված չէ, բայց նրա վրա 2-3 մլրդ դրամ տարեկան գումար է ծախսվում՝ աշխատավարձ, վարորդ, աշխատակիցներ, ճամփորդություններ… Հանրության մոտ հարց է առաջացել՝ ինչու է Վահագն Խաչատուրյանը, օրինակ, երեկ մեկնել Քաթար՝ գործուղման, կամ, չգիտես՝ ինչու, ուրբաթ օրը Մհեր Գրիգորյանի եւ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ այցելել էր «Ուիգմոր» հիվանդանոց, որը ասոցացվում է Ավանեսյանի մոր հետ:
Ստացվում է՝ Վահագն Խաչատուրյանը դրսում եւ ներսում տուրիստի դեր է կատարում, ու կարող ենք արձանագրել, որ նա ՀՀ ամենաբարձրաստիճան տուրիստն է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները