Իրանահայ համայնքը ներկայացնող «Արարատ»-ը նվաճել է բասկետբոլի ազգային լիգայի փոխչեմպիոնի կոչումը
ParsToday-ի փոխանցմամբ, իրանահայ համայնքի ներկայացուցիչ՝ Հ.Մ. «Արարատ» կազմակերպության բասկետբոլի հավաքականն բասկետբոլի ազգային լիգայի եզրափակիչ փուլում նվաճել է փոխչեմպիոնի կոչումը:
Հ. Մ. «Արարատ» Կազմակերպության տղայոց բասկետբոլի հավաքականն ու «Աֆթաբ Մահգոլ Ալբորզ» թիմերը բասկետբոլի ազգային լիգայի եզրափակիչ փուլում վիճարկել են չեմպիոնի կոչումը:
Արդյունքում «Արարատ»-ի տղաները նվաճել են ազգային լիգայի փոխչեմպիոնի կոչումը:
Եզրափակիչ դուրս եկած երկու թիմերը ստացել են պրոֆեսիոնալ լիգայի հաջորդ մրցաշրջանին մասնակցելու ուղեգիր:
Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերրդյանը ներկա է եղել եզրափակիչ խաղին և քաջալերել Արարատի բասկետբոլի հավաքականին։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան