Հակոբ Մարտիրոսյան. Հայաստանս՝ այսպես կոչված, «կադաստրի» վկայական ունի
Հակոբ Մարտիրոսյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի կադաստրի վկայական չունենալու մասին հայտարարությանը, գրում է.
«Դուք սա կարող է և չիմանաք։
Բայց, երբ սա չգիտեն ոլորտը համակարգող պատասխանատու պետական այրերը և այն չեն ասել բարձրաստիճան պաշտոնյային, սա արդեն մեղմ ասած լուրջ չի։
1. Հայաստանս՝ այսպես կոչված, «կադաստրի» վկայական ունի՝ ընդ որում բոլոր համայնքները ունեն իրենց վկայականները։ Ողջ հանրապետության վարչատարածքային միավորները ունեն իրենց նկարագիրը՝ տեղորոշիչներով և աշխարհագրական անվանումներով։ Գույքային հարկերը, որ վճարում եք, դրանց գոտիները որոշված են հստակ աշխարհագրական կողմնորոշիչներով։
2. Հայաստանս ունի պաշտոնական երկհատորանի «Ազգային ատլաս» ՝ հաստատված ՀՀ կառավարության 2 և ՀՀ վարչապետի 2 որոշումներով դեռևս 2002-2009 թ.թ. «ա և բ» հատորներ։ Ընդ որում՝ այնտեղ զետեծված է նաև Արցախը։ Ավելին այն տպագրվել է նաև անգլերեն լեզվով։
3. Որոշները պատեհ կամ անպատեհ շատ են սիրում վկայակոչել ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը։ Սա էլ մյուս «կադաստրի» վկայականը։
Հ.Գ. «Սեփականության իրավունքի» վկայականը դա ընդամենը քաղվածք է՝ (տեղեկանք) գրանցման համակարգի հիմնական փաստաթղթերից՝ «Գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման միասնական մատյան»-ից»։
Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է.
«Մենք 30 տարի ապրում ենք մի տեղ, որի կադաստրի վկայականը չունենք։ Եթե էն ինչ-որ ուզում ենք անել ստացվի, մենք պատմության մեջ առաջին անգամ կստանանք կադաստրի վկայական։ Սեփականատեր կլինենք ոչ միայն դե-ֆակտո, այլև դե-յուրե։ Մենք ապրում ենք մի տեղ, որ աշխարհում մի քանի պետություն կա, որ երբ ուզի կասի, դուրս եկեք, ուր ա , ունե՞ս կադաստրի վկայականը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան