ՆԱՏՕ-ին իր անդամակցությունը արգելափակելու մեջ Շվեդիան մեղադրել է Թուրքիային
Թուրքական կողմը բուռն է արձագանքել շվեդական մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, որտեղ Թուրքիան ներկայացվում է որպես Շվեդիայի ՆԱՏՕ-ի անդամակցությունը խոչընդոտող հիմնական ուժ, գչում է էրմենիհաբերը։
Շվեդական մամուլում հրապարկված մի հոդվածում Թուրքիան բնութագրվել է նաև որպես ՆԱՏՕ-ի համար ներքին սպառնալիք, որը այս կարևոր փուլում Հունգարիայի հետ միասին խոչընդոտում է Շվեդիայի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին:
Շվեդիայի հիմնավորված փաստարկները թուրքական կողմը փորձում է ներկայացնել որպես անհիմն մեղադրանքներ:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմից հետո մասնավորապես օրակարգ բերվեց սկանդինավյան երկրների, այդ թվում՝ Շվեդիայի ՆԱՏՕ-ին արագացված կերպով անդամակցելու հարցը: Սակայն Թուրքիայի և Շվեդիայի միջև առկա որոշակի խնդիրների պատճառով Թուրքիան խոչընդոտեց Շվեդիայի անդամակցությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան