Ընդդիմության բացակայությունը գործող իշխանությանը դարձնելու է վերջանականապես անվերահսկելի․ Նորիկյան
«Արդար Հայաստան» կուսակցություն ղեկավար, փաստաբան Նորիկ Նորիկյանը գրում է․
«Ազգային Ժողովում այսօր տեղի ունեցած իրադարձությունները, ինչպես նաև կառավարության հետ ունեցած հարցուպատասխանը մեկ անգամ ևս ձևավորում է այն համոզմունքը, որ թույլ ընդդիմության խաղը մշտապես ավարտվելու է իշխանության հաղթանակով, սակայն առավել վտանգավոր է ընդդիմության բացակայությունը, առհասարակ ընդդիմություն չունենալը։
Եթե գործող Ազգային Ժողովում գոյություն ունենար սկզբունքային, հեղինակավոր, ազդեցիկ ու կոմպրոմատներից զերծ ընդդիմություն, Նիկոլ Փաշինյանն այսպես չէր կարող խոսել Ազգային ժողովում, պարզապես չէր կարող, և որևէ իշխանություն չէր կարող։
Հիշե՛ք, ընդդիմության բացակայությունն ու չգոյությունը վերջնահաշվում ավելի անվերահսկելի է դարձնելու իշխանությանը, ինչը բերելու է պետության ու հասարակության դեգրադացմանը։
Մի մոռացե՛ք, գործադիր իշխանությունը հաշվետու է Ազգային Ժողովին։
Այնուամենայնիվ, քաղաքական այլընտրանքի ամենակարևոր առաքելությունն, ըստ իս, հանրությանը իշխանությունից տարբերվող զարգացման հայեցակարգ առաջարկելն է:
Երբ դա չկա, մնացած բոլոր սցենարներն ավարտվում են ուժերի փոշիացմամբ` հերթական ապատիկ մթնոլորտը ստեղծելու հեռանկարով…
Ստեղծված իրավիճակը և Հայաստանի քաղաքական համակարգի առողջացման ու հավասարակշռման իրողությունը ստիպում է ձևակերպել զարգացման այլընտրանքային հայեցակարգ, որի հիմքում արդար Հայաստանի և արդար հասարակության ստեղծումն է:
Մենք որևէ կերպ իրավունք չունենք վտանգի տակ դնելու Հայաստանի ապագան՝ հստակ գիտակցմամբ, որ պատասխանատվության զգացումը պատմության և սերունդների առաջ ահռելի է…
Խորհրդարանում առկա քաղաքական ուժերի հաշվեկշիռը թույլ է տալիս պնդել, որ ընդդիմության բացակայությունը գործող իշխանությանը դարձնելու է վերջանականապես անվերահսկելի, ինչը, վերջնահաշվում, կործանարար է լինելու բոլորիս համար․․․
Սթափվե՛լ է պետք․․․»։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան