Շարժայում ընթացող միջազգային մրցաշարում հայ շախմատիստները առաջատարների շարքում են
Շարժայում ընթացող «6th Sharjah Masters 2023» միջազգային մրցաշարի ավարտին մնացել է 2 խաղափուլ և հայ շախմատիստները կրկին առաջատարների շարքում են, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Նշենք, որ 2500-ից բարձր վարկանիշ ունեցող շախմատիստների մրցաշարում Հայաստանից մասնակցում են Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը:
Այս մրցաշարում առաջին տեղը կիսում են վեց գրոսմայստերներ, որոնք 7 հնարավորից վաստակել են 5 միավոր, այդ թվում՝ Հայկ Մարտիրոսյանը։
Նախավերջին՝ 8-րդ խաղափուլում Հայկը սպիտակ խաղաքարերով կխաղա ԱՄՆ ներկայացնող հայազգի գրոսմայստեր Սամուել Սեվյանի հետ:
Շանթ Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը վաստակել են 4 միավոր, իսկ Սամվել Տեր-Սահակյանը՝ 3 միավոր:
2000-ից 2499 վարկանիշ ունեցող շախմատիստների մրցաշարում Հայաստանից մասնակցում են Էմին Օհանյանը և Մարիամ Մկրտչյանը:
Այս մրցաշարում առաջին տեղը կիսում են չորս շախմատիստներ, որոնք 7 հնարավորից վաստակել են 5.5 միավոր, այդ թվում՝ Էմին Օհանյանը։
Մարիամ Մկրտչյանը վաստակել է 4.5 միավոր:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին