Պեսկով. Նիկոլ Փաշինյանի ծրագիրը Մոսկվայում կմեկնարկի հինգշաբթի
Նիկոլ Փաշինյանի ծրագիրը Մոսկվայում կսկսվի մայիսի 25-ին, և չորեքշաբթի օրը Եվրասիական տնտեսական համաժողովում Երևանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Պեսկովը մամուլի հետ զրույցում հիշեցրել է, որ Պուտինը չորեքշաբթի օրը Զարյադյե համերգասրահում ելույթ կունենա Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։
Հայաստանը ներկայացնելու է փոխվարչապետը, այս պահի դրությամբ՝ Գրիգորյանը, վաղը միանալու է Փաշինյանը»,-ասաց Պեսկովը։
Մայիսի 25-ին Պուտինը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին