Էդ էլ կորոշվի նրանից, թե էդ օրը ՀԱՊԿ-ում ինչ տրամադրություն է տիրելու. Փաշինյանը՝ ՀՀ տարածքի չափերի որոշման մասին
«Ինչո՞ւ 86.6 հազար ք/կմ և 29.8 հազար ք/կմ, որովհետև այդտեղից գալիս է հարցը, թե ո՞րն է այն տարածքային ամբողջականությունը, որը ճանաչում ենք, որովհետև Ադրբեջանն ունի հստակ խոսույթ, ասում է, որ եթե դուք մեր տարածքային ամբողջականությունը չեք ճանաչում, մենք էլ ձեր տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում և այս խոսակցությունը տեղի է ունենում միջազգային հանրության աչքի առաջ»,-խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ երբ Ադրբեջանը շարունակաբար հարձակվում է ՀՀ-ի վրա և միջազգային հանրության հետ ՀՀ-ն երկխոսություն է ունենում, Ադրբեջանն էլ ասում է, որ Հայաստանն էլ իր տարածքային ամբողջականությունը չի ճանաչում և իրենց վրա է հարձակվել կամ հարձակվում:
«Ինչ են ասում՝ հա մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում, ենթադրենք, և եթե նա հարձակվի մեր վրա, օրինակ, ՀԱՊԿ-ը կգա մեր կողքը կկանգնի: ՀԱՊԿ-ն էլ այդ հարձակումների ժամանակ ասում է՝ այո կգամ ձեր կողքը կկանգնեմ, բայց 30 հոգի շատ ուժեղ դիտորդ կուղարկեմ: Այստեղ պետք է որոշում կայացնենք՝ մենք կարող ենք ասել, որ մենք չենք ճանաչում Ադրբեջանի 86.6 հազար ք/կմ-ն և մեր կարծիքով Ադրբեջանը ոչ թե 86.6 հազար ք/կմ է այլ 45.7 հազար ք/կմ: Իրենք էլ կասեն՝ շատ լավ, ուրեմն մեր կարծիքով էլ Հայաստանը ոչ թե 29.8 հազար ք/կմ է, այլ՝ 8700ք/կմ»,-մեկնաբանեց Նիկոլ Փաշինյանը և ԱԺ ամբիոնից կրկին հայտարարեց, որ ՀՀ-ն վերահաստատում է Բրյուսելում հաստատված պայմանավորվածությունը, որ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար ք/կմ-ն և հույս հայտնեց, որ Ադրբեջանն էլ կվերահաստատի, որ ճանաչում է Հայաստանի 29.8 հազար ք/կմ-ն:
ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը շարունակեց՝ ասելով. «Նրանք, ովքեր ասում են, որ Ադրբեջանը 86.6 հազար ք/կմ չէ, այլ մինուս X թիվ է, նրանք միևնույն ժամանակ ասում են, որ ՀՀ-ն 29.8 հազար ք/կմ չէ, այլ մինուս X ինչ-որ թիվ է, ինչքան թիվ է՝ էդ էլ կորոշվի նրանից, թե էդ օրը ՀԱՊԿ-ում ինչ տրամադրություն է տիրելու»:
Փաշինյանը, հայտնելով, որ համաձայնության երեք փուլ է տեղի ունեցել, ասաց, որ առաջինում ճանաչել են Ալմա Աթայի հռչակագիրը, երկրորդում՝ Պրահայում, այդ հռչակագրի վերահաստատումն է եղել և երրորդ քայլը Բրյուսելում տարածքների փոխադրաձ ճանաչումն է կոնկրետ նշագրումներով իսկ հաջորդը պետք է լինի քարտեզի վրա այդ տարածքի որոշումը:
«Այստեղ մենք պետք է վերցնենք Խորհրդային միության քարտեզները, և մեր դիրքորշումն այն է, որ դրա համար հիմք պետք է ծառայեն 1975 թվականի Խորհրդային Միության Գլխավոր շտաբի քարտեզները, ոնց որ թե, սա կամաց-կամաց ոչ միայն մեր դիրքորոշումն է, այլև միջազգային գործընկերներ էլ են սկսում այդ խոսույթը որդեգրել և օգտագործել, ինչը ես համարում եմ շատ կարևոր»,-ասաց Փաշինյանը:
Նա նաև հայտարարեց, որ Հայաստանը չունի կադաստրի վկայական:
«Մենք ապրում ենք մի տեղ, որտեղ առնվազը մի քանի պետություն կա, որ երբ ուզի կասի՝ մի հատ հավաքվեք այստեղից դուրս եկեք և մենք այդ ժամանակ չենք կարա ասել՝ հլը մի րոպե, բա՞ կադաստրի վկայականը»,-հայտարարեց Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մունխենում, Բրյուսելում եղել է խոսակցություն՝ մենք փոխադարձաբար ճանաչո՞ւմ ենք անկալվների գոյությունը. Փաշինյան
- Խոշոր եղջերավոր կենդանիների համար -20-ը շատ ավելի լավ ջերմաստիճան է, քան +25-ը կամ+20-ը.Վահան Քերոբյան
- Ինձ զեկուցել էին, որ թթվասերի մեջ կաթ չկա. Փաշինյան
- 1 տոննա կոկաինի հասցեատերը կարծես թե բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերությունն է. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան