Մենք դա անում ենք առանց «կռուտիտի»․ Փաշինյանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին
Պատգամավոր Լուլուն, նույն ինքը՝ Լուսինե Բադալյանը, ԱԺ-ում Փաշինյանից հետաքրքրվեց, «Եղան ելույթներ, որ դուք պատրաստվում եք ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք ՀՀ անկախ ժամանակաշրջանում եղել է մի իշխանություն, որը հրաժարվել է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և արդյո՞ք մենք ինչ-որ նոր բան ենք անում, որը ցնցել է մեր հասարակությանն ու խորհրդարանական ընդդիմությանը»։
Փաշինյանի պատասխանն էլ՝ «կռուտիտի» ժանրից էր։
«Այո, մենք մի բան այլ կերպ ենք անում, մենք դա անում ենք առանց «կռուտիտի»։ Ես էլի ներեղություն եմ խնդրում, բայց պետք է ասեմ։ Հիշո՞ւմ եք, որ ասում էին՝ հրապարակեք էդ թուղթը, ինչու չեք ցույց տալիս այդ թուղթը։ Մենք էլ ասացինք՝ եկեք նայեք այդ թուղթը, ասացին՝ չենք գա ձեր թուղթը։ Բա գայիք, նայեիք էդ թուղթը, ասեիք՝ այ սենց ա։ Դրա համար է, որ չեն ուզում տեսնեն ու առեսերվեն։ Իրենց ասածն էնպես չէ, որ լրիվ սուտ է, բայց ճշմատրության մի մասն է»,- ասաց Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Էդ էլ կորոշվի նրանից, թե էդ օրը ՀԱՊԿ-ում ինչ տրամադրություն է տիրելու. Փաշինյանը՝ ՀՀ տարածքի չափերի որոշման մասին
- Մունխենում, Բրյուսելում եղել է խոսակցություն՝ մենք փոխադարձաբար ճանաչո՞ւմ ենք անկալվների գոյությունը. Փաշինյան
- Ինձ զեկուցել էին, որ թթվասերի մեջ կաթ չկա. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան