Ալմա-Աթայի հռչակագիրը, որով այսօր առաջնորդվում են, ստորագրել է Լևոն Տեր-Պետրոսյանը․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում անդրադառնալով ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հայտարարություններին, արձագանքեց․
«Կարծում եմ՝ հատկապես այս ժամանակաշրջանում հերոսականությունը ամենամեծ պրոբլեմն է, որը մենք կարող ենք ունենալ»։
Այնուհետև փորձեց հստակեցնել․ «Խնդրում եմ չշփոթել հերոսությունը հերոսականության հետ, որովհետև ճակատարական այս շրջանում, մրցավազքը, թե ով է ավելի հայրենասեր, և ով է ավելի հաղթանակ, կարող է շատ մեծ պրոբլեմներ առաջացնել»:
Փաշինյանի խոսքով՝ նույն Ալմա-Աթայի հռչակագիրը, որով այսօր առաջնորդվում են, ստորագրել է Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Հռչակագիրն ունի մի իմաստ, որ երկրները ընդունում են, որ երկրների վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ և դրանք անխախտելի են: Սա Տեր-Պետրոսյանն է ստորագրել,նաև այն խորհրդարանը, որտեղ Տեր-Պետրոսյանը մեծամասնություն է ունեցել, ինքն էլ Գերագույն խորհրդի նախագահն է եղել: Եթե չեմ սխալվում այդ հռչակագիրը վավերացվել է խորհրդարանի կողմից և այդ ժամանակ պատգամավոր են եղել Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը:
Տեր-Պետրոսյանը նույնիսկ այդ հռչակագրի ստորագրումից հետո 1990-ականներին ռուսալեզու պոպուլյար թերթ կար՝ «Զերկալո», այդ թերթին հարցազրույց է տվել, խոսակցություն է գնացել ինքնավարությունների մասին: Լրագրողը նրանից հետաքրքրվել է ռուսական մոդելի ինքնավարության և ԼՂ-ի զուգահեռների միջև, որտեղ Տեր-Պետրոսյանը պատասխանել է. «Статус российских автономии сегодня таков, что я думаю он в полне бы удовлетворил население Нагорного Карабаха. Мы болшего и не хотим»:
Այսինքն հիմա իրենք ասում են՝ անկախությունն է եղե՞լ իրենց քաղաքական պայքարի իմաստն ու նպատակը: Գոնե հիմա չասեն»,-ասաց Փաշինյանը, իսկ հետո շարունակեց․
«Եթե իրենք անկախության համար էին պայքարում, բայց 1998-ի իշխանափոխությունը նրա համար էր, որ պարտվողական են իրենք: Բա դուրս գային ասեին՝ ժողովուրդ, էս ի՞նչ են խոսում, մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում, Ղարաբաղի անկախությունը ճանաչում ենք և այլն , և այլն»:
Պատգամավորն արձագանքեց, այսպես ասած՝ իմի բերելով ընդդիմության թեզը՝ «Հայաստանը գնացել է հերթական զիջումների և դրա դիմաց ոչինչ չի ստացել, ամեն ինչ զիջել է Ադրբեջանին», որին ի պատասխան Փաշինյանն ասաց․
«Այն որ Հայաստանը ոչինչ չի ստացել , ճիշտ են ասում, որովհետև այն ինչ-որ խոսվել է, հարց է։ Այ թե ինչ կարա ստանա, ես ասուլիսում էլ ասացի՝ դուք ապրում եք մի տեղ, բայց կադաստրի վկայական չունեք։ Մենք 30 տարի ապրում ենք մի տեղ, որի կադաստրի վկայականը չունենք։ Եթե էն ինչ-որ ուզում ենք անել ստացվի, մենք պատմության մեջ առաջին անգամ կստանանք կադաստրի վկայական։ Սեփականատեր կլինենք ոչ միայն դե-ֆակտո, այլև դե-յուրե։ Մենք ապրում ենք մի տեղ, որ աշխարհում մի քանի պետություն կա, որ երբ ուզի կասի, դուրս եկեք, ուր ա , ունե՞ս կադաստրի վկայականը»։
Հարակից հրապարակումներ`
- Մենք դա անում ենք առանց «կռուտիտի»․ Փաշինյանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին
- Փաշինյանը համաձայնել է, որ Արցախն ինտեգրվի Ադրբեջանի ունիտար պետության մեջ, որպես Խանքենդիի և Ագդերեի ադրբեջանական շրջաններ. Զուրաբյան
- Զուրաբյան. Տգետ ու նարցիս Փաշինյանը կարող էր մտածել. եթե Սերժին ու Ռոբերտին հաղթեցի, Ալիևն ո՞վ է որ
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան