Քըլըչդարօղլուն դատական հայց է ներկայացրել Էրդողանի դեմ
Թուրքիայում ձևավորված «Ազգ» ընդդիմադիր դաշինքի նախագահի միասնական թեկնածու և քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի փաստաբան Ջելալ Չելիքը հայտնել է, որ գործող նախագահ Էրդողանին դատի են տվել՝ 1 մլն լիրա փոխհատուցման պահանջով։ Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։
Դատական հայցը կապված է մոնտաժված տեսահոլովակի վերաբերյալ տարածած լուրերից հետ։
Վերոնշյալ հոլովակի մասին Էրդողանն օրեր առաջ հեռուստատեսությամբ ուղիղ եթերի ժամանակ խոսել է՝ նշելով. «Քըլըչդարօղլուն Քանդիլում գտնվողների հետ վիդեոներ է նկարել։ Բայց ասում է մոնտաժ է, սա է, նա է․․․»։
Ավելի ուշ ընդդիմադիր ուժը հայտարարեց, որ հոլովակը կեղծ է, և իրական տարբերակը տեղադրվեց, որտեղ Քըլըչդարօղլուն Ստամբուլի և Անկարայի քաղաքապետների հետ կոչ է անում ձայն տալ իրենց։
Ջելալ Չելիքը նշել է, որ դատը շահելուց հետո ստացված գումարը նպատակադրվել են ուղղել են շեհիդների (նահատակ) երեխաների համար կրթաթոշակ տրամադրելուն։
Հարակից հրապարակումներ`
- Քըլըչդարօղլու.Չեմ թողնի Թուրքիան՝ դեպի ՌԴ կողմոնորշված «կեղծ առաջնորդ» Էրդողանին
- Թուրքիայի ընտրություններ. Բացված քվեատուփերի 39.92%-ի արդյունքներով Էրդողանն ունի 52.85%, Քըլըչդարօղլուն՝ 41.23%