Աննա Գևորգյան. Ճակատագրական օրեր են
ՀԱԿ անդամ, քաղաքագետ Աննա Գևորգյանը գրում է.
«Իմ պատկերացմամբ՝ ներկա պահին իշխանության ներկայացուցիչները մի բան պիտի ասեն միայն՝ պիտի ասեն` քանի որ պատերազմը կանխել չստացվեց (չուզեցինքն ավելի ճիշտ բառ կլինի, բայց թող լինի՝ չստացվեց), ու քանի որ ջախջախիչ պարտություն ենք կրել (պատճառների մասին էլ նույնիսկ կարելի է լռել, ի վերջո բոլորի մեղավորությունը հաշվի առնելով անգամ, ամենամեծ մեղքը գործող իշխանությանն է), ստիպված ենք, պարտադրված ենք, այլ ելք չունենք, քան ստորագրել փաստաթղթեր, որոնք կարող են (հատուկ շեշտում եմ՝ կարող են, ոչ թե հարյուր տոկոս ապահովագրելու են, որ չհուշեք, թե փաստաթղթով խաղաղություն չի լինում, գիտեմ) խաղաղություն ապահովել։ Իհարկե, զուգահեռ, կարելի է ասել նաև՝ մեր պատկերացմամբ սրա այլընտրանքը պատերազմն է, եթե դուք այլ տարբերակ եք տեսնում, եկեք քննարկենք։
Բայց, Աստծո սիրուն, մի փորձեք եղած ծանր իրադրությունը բացատրել, վերլուծել, մեկնաբանել․․․մի թիմով, որի անդամների մեծ մասը ՄԱԿ ԱԽ չորս բանաձևերը պատերազմից հետո է կարդացել,մի թիմով, որ ղարաբաղյան շարժման պատմության ուսւոմնասիրությունը սկսել, բայց դեռ չի ավարտել, մի թիմով, որ Ղարաբաղի հայերի կարգավիճակը գլենդելահայերի ու ստամբուլահայերի կարգավիճակից չի տարբերում, իսկ վերլուծելու ու եզրահանգումներ անելու հետ կապված թիմային խնդիրները դեռ լուծված չեն, մի թիմի հետ, որի առաջնորդը դիվանագիտությունն ու դեղին մամուլի լրագրությունն իրարից չի տարբերում, ներկա դրության համար փաստարկներ ու ալիբիներ մտածելիս ոչ միայն մեր ներկան ու ապագան, այլև անցյալն էլ հետն է վարի տալիս։
Ճակատագրական օրեր են, փոխանակ իշխանությունները նպաստեն, որ չմոռանանք, որ "ոչ թե Փաշինյանն է միայն կապիտուլիացիայի ենթարկվել, այլ Հայաստանը" ամեն օր նորանոր առիթներ են ստեղծում ներքաղաքական թուքմրոցիների համար։ Մի տարվա մեջ նույն հարցի վերաբերյալ երեք անգամ դիրքորում փոխած ուժը մեղադրում է Հայաստանի իշխանություններին Խորհրդային Միության պայմաններում մի, անկախության շրջանում այլ մոտեցում որդեգրելու համար․տրամաբանություն փնտրելն էլ թրենդային չի մեր օրերում։
Մյուս թևն էլ՝ փոխանակ չմտնի էս էժանագին շահարկումների դաշտ ու միայն ըստ էության հարցերը քննարկի, ինքնաարդարացման շքերթ է կազմակերպել։
Եթե նոր պատերազմ էղավ (չգաք ասեք ՈՄԱ-ով կհաղթենք), կամ իշխանության՝ արտաքին ուժերի գործադրմամբ բռնազավթում իրագործվեց, էլ ինչ տարբերություն ով, երբ ինչ է արել կամ չարել։ Կարող է՞ փորձենք ներկան փրկել, հետո անցյալի մասին քննարկումներ կազմակերպենք․․․