Աֆրիկայի բնակչության կեսը մոտ ապագայում կկազմեն մինչև 25 տարեկան մարդիկ․ փորձագետ
Աֆրիկան այժմ ժողովրդագրական պայթյուն է ապրում, առաջիկա տարիներին նրա բնակչության մոտ կեսը կկազմեն մինչև 25 տարեկան մարդիկ։ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Աֆրիկյան հետազոտությունների կենտրոնի փորձագետ Վսևոլոդ Սվիրիդովը։
«Աֆրիկայի բնակչությունն այժմ կազմում է 1,44 միլիարդ մարդ։ 30 տարի անց, ըստ կանխատեսումների, այդ թիվը կհասնի 2,4 միլիարդի», - ասել նա՝ հավելելով, որ այսօր դա համաշխարհային ցուցանիշների 16%-ն է, 2050- ին կլինի արդեն 25%։
Ժողովրդագրական պայթյունավտանգ աճի պարագայում, ըստ փորձագետի, քաղաքացիների միջին տարիքը նվազում է։ «Այսպիսով, առաջիկա տարիներին աճող բնակչության մոտավորապես կեսը կկազմեն 25 տարեկանից ցածր մարդիկ»,- ասել է Սվիրիդովը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են