Քաղաքական 11:54 25/05/2023 Հայաստան

Փաշինյանը կամ ստորագրում է Հայաստանի մահվան դատավճիռը, կամ սեփական հրաժարականի դիմումը. Մամիջանյան

«Նիկոլ Փաշինյանն այս ամբիոնից, եվրոպական  տարբեր մայրաքաղաքներում հայտարարել է արդեն  առանց ակնարկների, արդեն ուղիղ, բաց տեքստով, որ իր կողմից բանակցվող փաստաթղթի մեջ Արցախը հայտնվելու է Ադրբեջանի կազմում»,-  ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նա նշեց, որ Փաշինյանն իր ասելիքն ու անելիքն  արդեն արել է, հիմա հերթը մերն է՝ հայ ժողովրդինը։

«Փաշինյանին մնացել է անելու երկու տարբերակ. առաջին՝ ստորագրել այն, ինչ հիմա բանակցում է, այսինքն Հայաստանի մահվան դատավճիռը, երկրորդ՝ ստորագրել սեփական հրաժարականի դիմումը»,- ասաց ընդդիմադիր գործիչը։

Նա դիմեց Նիկոլ Փաշինյանի փոքրաթիվ աջակիցներին. «Նրանց պայմանական բաժանեք երկու հատվածի. Փաշինյանից ուղղակի կախում ունեցող մարդիկ, այստեղ նստածները, որոշ պաշտոնյաներ և այլն։ Բարդ է այդ մարդուն համոզել ինչ-որ մի բան, ինչն ինքը չհասկանալու համար գումար է ստանում։ Երկրորդ՝ փոքր հատվածն այն մարդիկ են, որոնք դեռևս խաբված են, որոնք դեռևս հավատում են Փաշինյանի ասածներին»։

Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ Հայաստանի բնակչության 90 տոկոսից ավելին անհնար է համարում Արցախի հայտնվելը Ադրբեջանի կազմում։

«Դա միֆ է, որ ինքն ունի լեգիտիմություն, ունի մեծամասնություն։ Նիկոլ Փաշինյանը ձեզ խաբում է,  երբ ասում է պատերազմից հետո ինքնորոշման տարբերակ չկար։ Պատերազմից հետո ինքնորոշման մասին խոսել են ՌԴ նախագահը, ԵՄ բարձր հանձնակատարը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, Գերմանիայի կացլերը, բոլորը խոսել են ինքնորոշումից, բացի Նիկոլ Փաշինյանից։ Ու դա փաստ է, որը հերքել չեք կրող։

Փաշինյանը  խաբում է, երբ ասում է, որ 29 800 քառ կմ. կպահի, որովհետև թշնամու ախորժակները սահմանափակելի չեն»,- ասաց Մամիջանյանը։

Նա նշեց, որ շատերը փողոցում հանդիպելիս ասում էին՝ չի կարողանում, չգիտի ինչպես բանակցել, օգնեք, համախմբվեք Փաշինյանի շուրջը։

«Ասեմ՝  ցանկացած քիչ թե շատ հմուտ  բանակցող անցյալ տարվա «Դիմադրության» շարժման ցույցերը, եթե ցանկություն ունենար ի օգուտ երկրի օգտագործելու, կօգտագործեր։ Հիմնական բանակցության  ժամանակ կարող էր ասել՝ հերիք է ճնշեք,  տեսեք՝ ինչ է կատարվում մայրաքաղաքումս։ Դրա փոխարեն Փաշինյանը հայրենասերներին անվանում էր ռևանշիստ։ Հայրենասերներին ռևանշիստ անվանում էին Թուրքայի, Ադրբեջանի ներկայացուցիչներն ու Նիկոլ Փաշինյանը։

Դրա փոխարեն նա որոշեց գնալ՝ ես եմ միակ որոշողը ճանապարհով, միլիոն անգամ բացատրել եմ, թե ինչ խոցելիություն է մտցնում բանակցային գործընթացում։

Օրեր առաջ այս ամբիոնից ՔՊ պատգամավորներից մեկն ասում էր՝ դուք խոսում եք Արցախի հանձնման մասին, բայց չեք խոսում նրանից, որ 29 800 քառ կմ ֆիքսված է։ Մոտավորապես նույն  միտքն է՝  Հայաստանի մարզերի կեսը հանձնեն ու  գան, ասեն՝ բա ինչի չեք գովում, որ Սարյան փողոցը պահեցինք»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը։

Ինչ վերաբերում է միջազգայինորեն ապահովվող անվտանգության երաշիքներին՝ նա նշեց.«Բոլոր ՔՊ-ական այն պատգամավորներին, ովքեր կողմ են արտահայտվում միջազգային երաշխիքներով Արցախի կարգավիճակին պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանի կազմում, պարզ առաջարկ ունեմ՝  ձեզանից ո՞ր մեկն է համաձայն այդ միջազգային երաշխիքներով  գնա ու վատագույն սցենարի պարագայում այնտեղ ապրի։ Ձեր բանակցած երաշխիքներն են՝ գնացեք, ապրեք»։

Ըստ նրա, բանակցային գործընթացում կա մի հարց, որտեղ Փաշինյանը չի խաբում. «Այո, ինքը բանակցում է երաշխքիների համար, բայց  բնավ ոչ Արցախի, այլ իր իշխանության պահպանման և իր սեփական  անվտանգության երաշխիքների մասին։ Ոնց որ թե դեռ առանձնապես արդյունավետ չեն»։

Հայկ Մամիջանյանը  ներողություն խնդրեց նաև հայրենակիցներից. «Համարում եմ, որ պետք է ներողություն խնդրեմ մեր հայրենակիցներից։ Ես ներողություն եմ խնդրում մեր հայրենակիցներից, որ մեր թիմը վերջին 5 տարիների ընթացքում ամբողջ ուժերի լարումով պայքարելով չի կարողացել դեռևս հեռացնել Արցախը հանձնողներին։ Երևի պետք է մեր ուժերից ավելին անենք և կանենք։

Այլևս չկան քաղաքական կուսակցություններ, անձնական ամբիցիաներ, անհատ քաղաքական գործիչներ, կան Արցախը հանձնողներ ու վատագույն սցենարի պարագայում  կլինի մի խումբ մարդ, ովքեր  չկարողացան դա կանխել։ Ես չեմ պլանավորում լինել ոչ առաջին, ոչ էլ երկրորդ խմբում»։

Հայկ Մամիջանյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։ 

>



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}