ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին. Դե, մեզ համար դժվար կլինի Հայաստանին հասնել
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համար դժվար կլինի հասնել Հայաստանի հետ, որի ՀՆԱ-ի աճը գերազանցել է 12%-ը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստում։
ՌԴ նախագահի խոսքով՝ ԵԱՏՄ երկրները համատեղ կձգտեն հասնել զարգացման նույնքան բարձր մակարդակի։
«Դե, մեզ համար դժվար կլինի Հայաստանին հասնել, մենք այսօր արդեն հայտարարել ենք։ Նրա ՀՆԱ-ի աճը կազմում է ավելի քան 12 տոկոս։ Սա շատ բարձր, լուրջ ցուցանիշ է։ Պետք է այնպես անել, որ բոլոր Միության անդամ հինգ երկրների քաղաքացիները, երբ գալիս են Միության մեկ այլ երկիր՝ աշխատելու, սովորելու կամ բիզնեսով զբաղվելու, իրենց նույնքան հարմարավետ զգան, ինչպես տանը»,- ասել է ՌԴ ղեկավարը։
Ինչպես նշել է Պուտինը, դրան կարելի է հասնել ԵԱՏՄ-ի շրջանակներում ծառայությունների, ֆինանսների և մարդկային կապիտալի տեղաշարժի իրական, 100%-անոց ազատության պահպանմամբ»՝ ապահովելով ասոցիացիայի անդամ երկրների մրցակցային առավելությունները։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին