Փաշինյան. Պատրաստ ենք ապահովել Հայաստանի տարածքով ադրբեջանական տրանսպորտային միջոցների տեղափոխումը
Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի ու Հայաստանի առաջնորդների հանդիպումը։ Ինչպես փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ սահմանապահներն ու մաքսային մարմինները պատրաստ են ապահովել Հայաստանի տարածքով ադրբեջանական տրանսպորտային միջոցների տեղափոխումը։
«Ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանն իսկապես շահագրգռված է դրանում, և մենք պատրաստ ենք մեր երկրի ինքնիշխանության և իրավազորության հիման վրա սկսել բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերն ու հաղորդակցությունների ապաշրջափակումը: Ես ուզում եմ վերահաստատել այս դիրքորոշումը։ Մենք պատրաստ ենք։ Ե՛վ սահմանային ծառայությունը, և՛ մաքսային ծառայությունը պատրաստ են ապահովել բոլոր տրանսպորտային միջոցների, մասնավորապես՝ գնացքների, բնականոն անցումը Հայաստանի տարածքով»,-ասել է նա։
Հանդիպման ընթացքում ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը երբեք չի փոխել իր դիրքորոշումը Լաչինի միջանցքի վերաբերյալ, ինչն արտացոլված է Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև եռակողմ համաձայնագրերում։
«Մենք երբեք չենք փոխել մեր դիրքորոշումը», - ասել է ՌԴ ղեկավարը։
Հիշեցնենք, որ Պուտին-Փաշինյան հանդիպմանը նախորդել էր Պուտին-Ալիև հանդիպումը։
Հարակից հրապարակումներ`
- Ալիև. Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին Հայաստանի ղեկավարության հայտարարությունից հետո մյուս կետերի շուրջ համաձայնության գալն ավելի հեշտ կլինի
- Ի՞նչ են կերել ԵԱՏՄ երկրների առաջնորդները Մոսկվայում
- Փաշինյան-Ալիև բանավեճը՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում
- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին. Դե, մեզ համար դժվար կլինի Հայաստանին հասնել
- Պուտինը գովաբանել է Փաշինյանին ԵԱՏՄ-ում տնտեսական աճի ամենաբարձր տեմպերի համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան