Փաշինյան-Ալիև բանավեճը՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում
Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի ժամանակ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև բանավեճ սկսվեց, այն բանից հետո, երբ Ալիևն իր ելույթի ժամանակ արտաբերեց «Զանգեզուրյան միջանցք» տերմինը։
Փաշինյանն իր խոսքում նշեց, որ Ալիևը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ունի, քանի որ կիրառում է այդ տերմինը։
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում նշված է միայն մեկ միջանցքի մասին և դա Լաչինի միջանցքն է, որը պետք է գտնվեր Ռուսաստանի Դաշնության վերահսկողության ներքո, բայց, ցավոք, այն անօրինական շրջափակված է Ադրբեջանի կողմից։
Ուզում եմ հաստատել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակելու մասով, Հայաստանի Հանրապետության տարածքով մենք սա անվանում ենք «հայկական խաչմերուկ» և պատրաստ ենք ինքնիշխանության շրջանակներում բացել տարածաշրջանային հաղորդակցություններ՝ 2020թ. նոյեմերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների համաձայն»,- ասաց Փաշինյանը։
Վլադիմիր Պուտինը դրական նահատեց Հայաստանի պատրաստակամությունը տարածաշրջանային հաղորդակցությունների բացման մասով։ Այնուհետև Ալիևը խոսք խնդրեց։
«Քանի որ մեղադրանք է հնչել, ուզում եմ արձաանքել։ Ինչ վերաբերում է միջանցք բառին, որը ես օգտագործել եմ, նույն կերպ օգտագործել եմ հյուսիս-հարավ միջանցք տերմինը կամ արևելք-արևմուտք միջանցք։ Սրանք միջազզային տերմիններ են և ոտնձգություն ինչ-որ մեկի տարածքի նկատմամբ չի կարող դիվել»,- ասաց Ալիևը ՝ նշելով, որ Հայաստանը պաշտոնապես ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղարաբաղը։
Ավելի մանրամասն տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին. Դե, մեզ համար դժվար կլինի Հայաստանին հասնել
- Պուտինը գովաբանել է Փաշինյանին ԵԱՏՄ-ում տնտեսական աճի ամենաբարձր տեմպերի համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան