Փաշինյան. Ակնկալում ենք, որ Նախիջևանի տարածքով ՌԴ կամ Իրան կհասնենք
«Մենք ակնկալում ենք, որ ադրբեջանական երկաթուղիները բաց կլինեն Հայաստանի բեռների համար»,-այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վ. Պուտինի հետ հանդիպմանը։
Նա նշել է, որ ակնկալում է՝ Հայաստանի գնացքները Նախիջևանի տարածքով կհասնեն օրինակ Ռուսաստանի Դաշնություն կամ էլ Իրանի Իսլամական Հանրապետություն։
«Մենք ակնկալում ենք այս հարցերի պարիտետային լուծում՝ հիմնված, ինչպես ես արդեն ասեցի, հիմնված երկրների ինքնիշխանության և իրավազորության վրա»,-ասել է նա։
Ի պատասախան Վ. Պուտինը հայտարարել է, որ տրանսպորտային երթուղիների, կոմունիկացիաների՝ և՛ երկաթուղիների, և՛ հնարավոր ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ ռուսական կողմի դիրքորոշումն անփոփոխ է։
«Ադրբեջանական պատվիրակության հետ երկկողմ շփման ընթացքում, մենք խոսել ենք այդ մասին։ Պետք է ասել, որ ադրբեջանական կողմը նույնպես հաստատում է, որ Ադրբեջանն այս հարցում որևէ փոփոխություն չունի, նրանք ճանաչում են Հայաստանի ամբողջական ինքնիշխանությունն այս տարածքի նկատմամբ և հնարավոր ապաշրջափակման վերաբերյալ կրկնակի, եռակի մեկնաբանությունները որևէ հիմք չունեն։ Այդուհանդերձ, հարցեր կան, հենց նոր նշեցիք, կարծում եմ, կապված են տերմինաբանության հետ։ Կարծում եմ, որ մենք կարող ենք ավելի մանրամասն խոսել այս մասին»,-ասել է Վ. Պուտինը։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը Հայաստանի հետ ապրանքաշրջանառության նոր ռեկորդի հնարավորության մասին է հայտարարել
- Փաշինյան. Պատրաստ ենք ապահովել Հայաստանի տարածքով ադրբեջանական տրանսպորտային միջոցների տեղափոխումը
- Ալիև. Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին Հայաստանի ղեկավարության հայտարարությունից հետո մյուս կետերի շուրջ համաձայնության գալն ավելի հեշտ կլինի