Փաշինյանը՝ Պուտինին. Լաչինի միջանցքի շրջափակումը տեղի ունեցավ ռուս խաղաղապահների ներկայությամբ
«Տարածաշրջանային առումով շատ լարված իրավիճակ է Լեռնային Ղարաբաղում՝ Լաչինի միջանցքում։ Մենք այսօր դրա մասին մեկ անգամ չէ, որ խոսել ենք»,-ՌԴ նախագահ Վ. Պուտինի հետ հանդիպմանն ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։
Նա ցավով նշել է, որ ի հակառակ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, Ադրբեջանն ապօրինի արգելափակել է Լաչինի միջանցքը, ինչի պատճառով Լեռնային Ղարաբաղը հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ։
«Դուք գիտեք, որ դադարեցված են նաև էլեկտրանէերգիայի ու գազի մատակարարումները դեպի ԼՂ, ինչը սրում է հումանիտար վիճակը։ Սննդի ու ապրանքների մատակարարումը ԼՂ ևս դժվարացել է։ Իհարկե, այս հարցում օգնում են ռուս խաղաղապահները, սակայն, ինչպես ես արդեն ասացի, Լաչինի միջանցքի շրջափակումը տեղի ունեցավ ռուս խաղաղապահների ներկայությամբ»,-ասել է նա։
Ի պատասխան Վ. Պուտինն արձագանքել է.
«Դուք գիտեք մեր դիրքորոշումը Լաչինի միջանցքի վերաբերյալ։ Մենք երբեք չենք փոխել մեր դիրքորոշումն այս հարցում։ Եվ դուք գիտեք, որ թե՛ մեր հայ ընկերների, թե՛ Ադրբեջանի հետ քննարկումներում մենք միշտ հավատարիմ ենք եղել և հիմա էլ հավատարիմ ենք հենց այս դիրքորոշմանը։ Ամեն ինչ պետք է համապատասխանի մեր եռակողմ հայտարարության ոգուն ու տառին։ Մեր դիրքորոշումն այստեղ չի փոխվել»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Ակնկալում ենք, որ Նախիջևանի տարածքով ՌԴ կամ Իրան կհասնենք
- Փաշինյան. Պատրաստ ենք ապահովել Հայաստանի տարածքով ադրբեջանական տրանսպորտային միջոցների տեղափոխումը
- Փաշինյան-Ալիև բանավեճը՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում
- Պուտինը գովաբանել է Փաշինյանին ԵԱՏՄ-ում տնտեսական աճի ամենաբարձր տեմպերի համար