Գայանե Հակոբյանի խցի հետ կապված խնդիր է եղել. Անահիտ Մանասյան
«Ես ինքս եմ այցելել և դրանից հետո Աբովյան ՔԿՀ-ին խնդրել եմ որպեսզի այցելության գնան և պահման պայմանների խնդիրներին լուծում տան»,-կառավարության նիստի դիմաց տեղի ունեցած ճեպազրույցում հայտնեց ՀՀ ՄԻՊ Անահիս Մանասյանը՝ անդրադառնալով զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանին կալանավորմանը:
Նա հայտնեց, որ Գայանե Հակոբյանի խցի հետ կապված խնդիր է եղել, որին լուծում են տվել և հավելեց, որ ՀՀ ՔԿՀ-ները չափանիշների հարցում ունեն կատարելագործման կարիք:
Անդրադառնալով Գայանե Հակոբյանի կալանքի վերաբերյալ բարդ և հասարակության համար դժվար ընկալելի տեքստով ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության փաստին՝ Մանասայնն ասաց, որ այն պետական մարմիններին է ուղղղված եղել, հանրային գործիչներին և պաշտոնատար անձանց:
«Վերլուծություններ անելիս և քննադատելիս ևս պետք է էթիկայի կանոնները լրջորեն պահպանել, հատկապես եթե խնդիրը մարդու իրավունքների պաշտպանության հարցերին է վերաբերում»,-ասաց ՀՀ ՄԻՊ-ը և կրկին բացատրեց, որ դրանում հանրային պաշտոններ զբաղեցնոններին հորդորել էր չխախտել անմեղության կանխավարկածը, որ, հաշվի առնելով հարցի զգայունությունը և հանրային հետաքրքրությունը, իրավապահ մարմինները դրա վերբարեյլա հստակ հաղորդագրություն պետք է տարածի, որպեսզի հանրությունը պատկերացում կազմի գործից:
«Կալանքի հացին ինչու չեմ կարող խորը անդրադառնալ, քանի որ օրենքով դատարանների աշխատանքներին միջամտելու հստակ արգելք ունեմ»,-ասաց Մանասյանը և հայտարարեց, որ ինքն արդեն հորդորել է գործի վերանայման ժամանակ հաշվի առնել. որ կալանքը կարող է կիրառվել միայն բացառիկ պայմաններում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան