«Ինտերը»՝ Իտալիայի գավաթակիր
Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակչում «Ինտերը» 2:1 հաշվով հաղթել է «Ֆիորենտինային»՝ դառնալով Իտալիայի գավաթակիր:
Խաղի հաշիվը 3-րդ րոպեին բացել է ֆլորենցիական ակումբի հարձակվող Նիկոլաս Գոնսալեսը։ Միլանյան ակումբի արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը 29-րդ և 37-րդ րոպեներին դառնալով գոլերի հեղինակ՝ հաղթանակ պարգևեց «Ինտերին»։
«Ինտերում» հանդես եկող Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով չէր մասնակցում խաղին: Նա վնասվածքը ստացել էր «Միլանի» հետ ՉԼ կիսաեզրափակիչ պատասխան խաղում։
2021-2022 մրցաշրջանում «Ինտերը» նվաճել էր գավաթը։
Հարակից հրապարակումներ`
- Մխիթարյանը չի մասնակցի այսօրվա հանդիպմանը
- Հենրիխ Մխիթարյանը կարող է դառնալ առաջին հայ ֆուտբոլիստը, ով կխաղա ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակչում
- ՉԼ․ Հենրիխ Մխիթարյանը՝ «Միլան» - «Ինտեր» հանդիպման լավագույն խաղացող