Փաշինյանը կամ ստորագրում է Հայաստանի մահվան դատավճիռը, կամ սեփական հրաժարականի դիմումը. Մամիջանյան
«Նիկոլ Փաշինյանն այս ամբիոնից, եվրոպական տարբեր մայրաքաղաքներում հայտարարել է արդեն առանց ակնարկների, արդեն ուղիղ, բաց տեքստով, որ իր կողմից բանակցվող փաստաթղթի մեջ Արցախը հայտնվելու է Ադրբեջանի կազմում»,- ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա նշեց, որ Փաշինյանն իր ասելիքն ու անելիքն արդեն արել է, հիմա հերթը մերն է՝ հայ ժողովրդինը։
«Փաշինյանին մնացել է անելու երկու տարբերակ. առաջին՝ ստորագրել այն, ինչ հիմա բանակցում է, այսինքն Հայաստանի մահվան դատավճիռը, երկրորդ՝ ստորագրել սեփական հրաժարականի դիմումը»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Նա դիմեց Նիկոլ Փաշինյանի փոքրաթիվ աջակիցներին. «Նրանց պայմանական բաժանեք երկու հատվածի. Փաշինյանից ուղղակի կախում ունեցող մարդիկ, այստեղ նստածները, որոշ պաշտոնյաներ և այլն։ Բարդ է այդ մարդուն համոզել ինչ-որ մի բան, ինչն ինքը չհասկանալու համար գումար է ստանում։ Երկրորդ՝ փոքր հատվածն այն մարդիկ են, որոնք դեռևս խաբված են, որոնք դեռևս հավատում են Փաշինյանի ասածներին»։
Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ Հայաստանի բնակչության 90 տոկոսից ավելին անհնար է համարում Արցախի հայտնվելը Ադրբեջանի կազմում։
«Դա միֆ է, որ ինքն ունի լեգիտիմություն, ունի մեծամասնություն։ Նիկոլ Փաշինյանը ձեզ խաբում է, երբ ասում է պատերազմից հետո ինքնորոշման տարբերակ չկար։ Պատերազմից հետո ինքնորոշման մասին խոսել են ՌԴ նախագահը, ԵՄ բարձր հանձնակատարը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, Գերմանիայի կացլերը, բոլորը խոսել են ինքնորոշումից, բացի Նիկոլ Փաշինյանից։ Ու դա փաստ է, որը հերքել չեք կրող։
Փաշինյանը խաբում է, երբ ասում է, որ 29 800 քառ կմ. կպահի, որովհետև թշնամու ախորժակները սահմանափակելի չեն»,- ասաց Մամիջանյանը։
Նա նշեց, որ շատերը փողոցում հանդիպելիս ասում էին՝ չի կարողանում, չգիտի ինչպես բանակցել, օգնեք, համախմբվեք Փաշինյանի շուրջը։
«Ասեմ՝ ցանկացած քիչ թե շատ հմուտ բանակցող անցյալ տարվա «Դիմադրության» շարժման ցույցերը, եթե ցանկություն ունենար ի օգուտ երկրի օգտագործելու, կօգտագործեր։ Հիմնական բանակցության ժամանակ կարող էր ասել՝ հերիք է ճնշեք, տեսեք՝ ինչ է կատարվում մայրաքաղաքումս։ Դրա փոխարեն Փաշինյանը հայրենասերներին անվանում էր ռևանշիստ։ Հայրենասերներին ռևանշիստ անվանում էին Թուրքայի, Ադրբեջանի ներկայացուցիչներն ու Նիկոլ Փաշինյանը։
Դրա փոխարեն նա որոշեց գնալ՝ ես եմ միակ որոշողը ճանապարհով, միլիոն անգամ բացատրել եմ, թե ինչ խոցելիություն է մտցնում բանակցային գործընթացում։
Օրեր առաջ այս ամբիոնից ՔՊ պատգամավորներից մեկն ասում էր՝ դուք խոսում եք Արցախի հանձնման մասին, բայց չեք խոսում նրանից, որ 29 800 քառ կմ ֆիքսված է։ Մոտավորապես նույն միտքն է՝ Հայաստանի մարզերի կեսը հանձնեն ու գան, ասեն՝ բա ինչի չեք գովում, որ Սարյան փողոցը պահեցինք»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը։
Ինչ վերաբերում է միջազգայինորեն ապահովվող անվտանգության երաշիքներին՝ նա նշեց.«Բոլոր ՔՊ-ական այն պատգամավորներին, ովքեր կողմ են արտահայտվում միջազգային երաշխիքներով Արցախի կարգավիճակին պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանի կազմում, պարզ առաջարկ ունեմ՝ ձեզանից ո՞ր մեկն է համաձայն այդ միջազգային երաշխիքներով գնա ու վատագույն սցենարի պարագայում այնտեղ ապրի։ Ձեր բանակցած երաշխիքներն են՝ գնացեք, ապրեք»։
Ըստ նրա, բանակցային գործընթացում կա մի հարց, որտեղ Փաշինյանը չի խաբում. «Այո, ինքը բանակցում է երաշխքիների համար, բայց բնավ ոչ Արցախի, այլ իր իշխանության պահպանման և իր սեփական անվտանգության երաշխիքների մասին։ Ոնց որ թե դեռ առանձնապես արդյունավետ չեն»։
Հայկ Մամիջանյանը ներողություն խնդրեց նաև հայրենակիցներից. «Համարում եմ, որ պետք է ներողություն խնդրեմ մեր հայրենակիցներից։ Ես ներողություն եմ խնդրում մեր հայրենակիցներից, որ մեր թիմը վերջին 5 տարիների ընթացքում ամբողջ ուժերի լարումով պայքարելով չի կարողացել դեռևս հեռացնել Արցախը հանձնողներին։ Երևի պետք է մեր ուժերից ավելին անենք և կանենք։
Այլևս չկան քաղաքական կուսակցություններ, անձնական ամբիցիաներ, անհատ քաղաքական գործիչներ, կան Արցախը հանձնողներ ու վատագույն սցենարի պարագայում կլինի մի խումբ մարդ, ովքեր չկարողացան դա կանխել։ Ես չեմ պլանավորում լինել ոչ առաջին, ոչ էլ երկրորդ խմբում»։
Հայկ Մամիջանյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։
>
Հարակից հրապարակումներ`
- Եթե Հայաստանը դեռևս հանդուրժում է մի առաջնորդի, ով իրեն աջ ու ձախ հանձնում է, ինչու աշխարհաքաղաքական խաղացողները չօգտվեն Հայաստանը ներկայացնող թուլամորթ «առաջնորդից»
- Շարմազանով. ԵԿՄ, Սասուն Միքայելյան, Արամ Սարգսյան, Սպարապետի զինակիցներ, սպաներ, գեներալներ, ձայն հանեք, ու՞ր եք
- Զուրաբյան. Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու համար Փաշինյանն իր առաջ ունի երկու իրավական խոչընդոտ
- Ալմա-Աթայի հռչակագիրը, որով այսօր առաջնորդվում են, ստորագրել է Լևոն Տեր-Պետրոսյանը․ Փաշինյան
- Մենք դա անում ենք առանց «կռուտիտի»․ Փաշինյանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին
- Էդ էլ կորոշվի նրանից, թե էդ օրը ՀԱՊԿ-ում ինչ տրամադրություն է տիրելու. Փաշինյանը՝ ՀՀ տարածքի չափերի որոշման մասին
- Մունխենում, Բրյուսելում եղել է խոսակցություն՝ մենք փոխադարձաբար ճանաչո՞ւմ ենք անկալվների գոյությունը. Փաշինյան
- Ալվինա Աղաբաբյան. Ի՞նչ է նշանակում 29800 քառ կմ-անոց ՀՀ և 86600 քառ կմ-անոց Ադրբեջան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը