«Ժողովուրդ». Նախաքննական մարմինը գնացել է ՀՀ վերաքննիչ դատարան և առգրավել դատարանի տարածքի բոլոր տեսախցիկները
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ վարչապետի որդու միջադեպի գործով նախաքննական մարմինը գնացել է ՀՀ վերաքննիչ դատարան և առգրավել դատարանի տարածքի բոլոր տեսախցիկները։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի հաղորդման հիմքով՝ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ մարդուն առևանգելու հոդվածով։ Գործով կալանավորվել է 44-օրյա պատերազմի հերոս Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը։ Վերջինս, ըստ լուրերի, քաղաքական իշխանության կողմից ճնշման է ենթարկվել և հրաժարվել է վարչապետի դեմ իր պայքարից, և դա է պատճառը, որ նա հրաժարվեց իր պաշտպաններից, իսկ «Որդիների կանչ» ՀԿ-Ն էլ դադարեցրեց նստացույցը Կառավարության դիմաց, որից հետո նրան ազատ կարձակեն։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գայանե Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը հայտնեց, որ ճնշման մասին խոսք չի կարող լինել, այդ թվում՝ պայմանավորվածության, առաջիկայում իրենք՝ գործով ներգրավված նոր պաշտպանները, կանդրադառնան քրեական վարույթին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում