ՌԴ ԱԳ փոխնախարար. Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի երկարաժամկետ լուծումների վրա
«Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի երկարաժամկետ, կայուն լուծումների վրա, ընդ որում, կողմերն իրենք են որոշում, թե ինչն է բխում իրենց շահերից և ինչպես են մտադիր ապահովել կայուն խաղաղություն»,- «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարվազրույցում հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
Անդրադառնալով կողմերի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման մասին հարցին՝ նա նշել է. «Հաշվի առնելով այս հարցերի ծայրահեղ զգայուն լինը՝ չենք կարող մեկնաբանել բանակցությունների ընթացքը, որպեսզի չխոչընդոտենք դրա առաջընթացին»։
ԱԳ փոխնախարարն ասել է, որ Ռուսաստանն աջակցում է Հայաստանի ու ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, վկայակոչել է 2022 թ. հոկտեմբերի 31-ին Սոչիում ստորագրված եռակողմ հայտարարությունը։
Գալուզինը վստահ է, որ «այս համատեղ աշխատանքը պետք է դիտարկել 2020 թվականի նոյեմբերից Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից համաձայնեցված եռակողմ համաձայնագրերի փաթեթի իրականացման համատեքստում»։
«Դրանք են ընկած հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հիմքում և ձևավորում են Բաքվի և Երևանի հաշտեցման ճանապարհային քարտեզը: Այն ներառում է քայլեր՝ տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և քաղաքացիական հասարակության միջև շփումների զարգացման ուղղությամբ»,- ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին