Սոֆյա Հովսեփյան. Իսկ աղվեսը կկնիքի մեր պատմության կործանման փաստաթուղթը
Աժ նախկին պատգամավոր, հասարակական գործիչ Սոֆյա Հովսեփյանը գրում է.
«Ուրեմն ի՞նչ արեց գերագույն աղվեսը...
Երեկ` Մոսկվա մեկնելուց առաջ, գնաց ԱԺ, այնտեղից մեկ անգամ ևս հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այնուհետև հաստատեց, որ տալու է Տավուշի, Վայոց Ձորի գյուղերը, Արցախը, հետո որպեսզի մենք քննարկման և վախի մեկ այլ թեմա ունենանք, դաշտ նետեց ՀՀ կադաստրի թղթի մասին լուրը` մեզ զգուշացնելով, որ դե՞մ եք Արցախի հանձնմանը` կհանձնեմ նաև Հայաստանը։
Սա հստակ քայլ էր, մարդկանց վախեցնելու և տները նստելու ու հեռուստացույց նայել տալու համար։
Մինչ մենք այսօր կքննարկենք կադաստրի թուղթն ու 20 աստիճան ցրտին կով պահելու հարցը` աղվեսը կկնիքի մեր պատմության կործանման փաստաթուղթը ...»։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մեկնել են Ռուսաստանի Դաշնություն
- Ալմա-Աթայի հռչակագիրը, որով այսօր առաջնորդվում են, ստորագրել է Լևոն Տեր-Պետրոսյանը․ Փաշինյան