Ազգային ժողովում պարգևավճար կստանան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ ԱԺ աշխատակազմը կպարգևատրվի ամսական պաշտոնական դրույքի 50% չափով։
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ.
1. Հանրապետության տոնի առթիվ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ ամսական պաշտոնային դրույքի 50% չափով՝ համաձայն հավելվածի:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- նշած է Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի փոխքաղաքապետերն ամեն ամիս մոտ կես մլն դրամ պարգևավճար են ստանում
- Քրիստինե Վարդանյան. Իշխանությունը հո մենակ պարգևավճար ստանալու ու մարդկանց վրա թքելու համար չի
- Տիգրան Աբրահամյան. Պետք է կրճատել այլ ոլորտներում նախատեսված հավելյալ հատկացումները, պարգևավճարները և լուրջ գումարներ ուղղել Զինված ուժերին
- Աշխատավարձերը գրեթե երկու անգամ ավելի շատ կբարձրանան, քան պարգևավճարներն են դարձել աշխատավարձ.Ֆինանսների նախարար
- Արսեն Բաբայան. Պատգամավորների բոլոր պարգևավճարներն անօրինական են և պետք է վերադարձվեն բյուջե
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան