Ալեն Սիմոնյանն ընդունել է Երեւանի 33-րդ թաղամասի մի խումբ բնակիչների
Ալեն Սիմոնյանն ընդունել է Երևանի 33-րդ (Խանջյան, Ֆիրդուսի փողոցների, Հանրապետության նրբանցքի, Տիգրան Մեծ պողոտայի) թաղամասի մի խումբ բնակիչների, որոնք երեկ հանդիպում էին խնդրել նրանից:
ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից հայտնում են՝ հանդիպմանը քաղաքացիները ներկայացրել են իրենց բնակության տարածքում տիրող խնդրահարույց վիճակը, մանրամասներ փոխանցել գերակա շահ համարվող բնակելի հատվածին առնչվող առկա դատական ակտերի վերաբերյալ:
Որոշվել է քաղաքացիների հետ հետագա կապն իրականացնել ՀՀ ԱԺ պատգամավոր Տրդատ Սարգսյանի միջոցով:
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ինչ կարող է անել ԱԺ նախագահը Ֆիրդուսի թաղամասի բնակիչների հարցով, դժվար է պատկերացնել
- Ֆիրդուսցիները կառավարությունից դժգոհ են դուրս եկել. բողոքի ակցիան կշարունակեն
- Ֆիրդուսի բնակիչ. Մեր տարածքում ամենամեծ կոռուպցիոն ռիսկերն են կուտակված, մենք չենք ուզում դառնալ դրա զոհը
- Ֆիրդուսցիները 8 հոգանոց խմբով ներս մտան կառավարության շենք