Ալիև. Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին Հայաստանի ղեկավարության հայտարարությունից հետո մյուս կետերի շուրջ համաձայնության գալն ավելի հեշտ կլինի
ՌԴ նախագահ Վ. Պուտինի հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի համար։
Կրեմլի պաշտոնական էջի փոխանցմամբ, Ալիևը նշել է՝ այն հանգամանքը, որ այսօր Վ. Պուտինը մասնակցելու է եռակողմ հանդիպմանը, խոսում է այն մասին, որ Ռուսաստանը կարևորում է՝ Հայաստանն ու Ադրբեջանը վերջապես հասնեն խաղաղության համաձայնագրին։
«Կարծում եմ, որ Հայաստանի ղեկավարության՝ Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու վերաբերյալ հայտարարությունից, ինչպես նաև հստակ թվեր նշելով Ադրբեջանի տտարածքային ամբողջականության ճանաչումից հետո համաձայնագրի այլ հարցերի շուրջ համաձայնեցումը կընթանա ավելի հեշտ, քանի որ դա այն գլխավոր գործոնն էր, որի շուրջ մենք համաձայնության չէինք կարողանում գալ»,-ասել է նա։
Ալիևը հույս է հայտնել, որ եռակողմ հանդիպումից հետո ևս մեկ քայլ առաջ կանեն դեպի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորում։
Հարակից հրապարակումներ`
- Խայտառակություն, դավաճանություն. Քաղաքացիները՝ Փաշինյանի հայտարարության մասին
- Նիկոլ Փաշինյան. 86.600 քկմ-ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը
- «86.600 կմ²-ն ներառում է նաև Արցախը»
- Այսօր Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանը 86.6 հազար կմ քառակուսի տարածքում, ինչը ենթադրում է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում. Սողոմոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան