Արցախում ՀԷԿ-երի արտադրանքը թույլ չի տալիս ապահովելու էլեկտրամատակարարումը,կգործի նոր ժամանակացույց
«Արցախէներգո» ՓԲԸ- ից տեղեկացնում են․
«Ջրի աննախադեպ սակավության պատճառով գործող ՀԷԿ-երի արտադրանքը թույլ չի տալիս ապահովելու էլեկտրամատակարարումը գործող ժամանակացույցով ։
Ուստի, սույն թվականի մայիսի 26-ից կգործի նոր ժամանակացույց, կձևավորվեն նոր խմբեր և հովհարային անջատումները կիրականավցվեն 3 խմբով, օրական յուրաքանչյուր խումբը կանջատվի 3 անգամ՝ 2-ական ժամով։
Հայցում ենք Ձեր ներողամտությունը»։
«Արցախէներգո» ՓԲԸ-ն հրապարակել է նաև նոր ժամանակացույցը, որին կարող եք ծանոթանալ ՝ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- Սարսանգի ջրամբարում ջրի մակարդակի գերնվազեցումը հանգեցրել է նաև ջրային ֆաունայի և ֆլորայի կորստի առավելագույն ռիսկերի
- Սարսանգի ջրամբարի ջրի մակարդակն իջել է 30 մետրով․ «ԱՐՑԱԽ ՀԷԿ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան