Պետական բյուջեից 999 մլն դրամ հատկացվեց համայնքների 28 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
«Ներկայացվող ծրագրում ընդգրկված է 2021, 2022 և 2023 թվականների սուբվենցիոն 28 ծրագիր, որոնցից մեկականը 2021 և 2023 թվականներին են»,-կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով համայնքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերին պետության համաֆինանսավորման հերթական որոշման նախագիծը:
Նախագծով 8 մարզպետարանի հատկացվեց 999 մլն դրամ:
«Այս որոշումն էլ եթե հաշվենք՝ 8 մլրդ 977 մլն այս տարի արդեն կառավարությունը հատկացրել է մարզերին և համայնքներին, որը նաև համեմատության մեջ առաջընթաց թիվ է, եթե նայենք 2021, 2022 թվականները:
2021 թվականին այդ գումարը 4.7 մլրդ էր, 22 թվականին՝ 5.9, իսկ հիմա մոտեցել ենք 9 միլիարդի: Այն նաև մեր այն որոշումների արդյունք է, որ մենք ծրագրերը տեղափոխել ենք, մեկ տարի ավելի շուտ ենք ընդունում, ինչը բերում է նրան, որ կարողանում են համայնքների մրցութային գործընթացները և շինարարությունն ավելի վաղ սկսել»,-հայտնեց սանոսյանը:
Նախարարը տեղեկացրեց, որ 2023 թվականի բոլոր ծրագրերն արդեն հաստատվել է, վերջնարդյունքում եղել է 259 հայտ, որոնք կազմում են շուրջ 87 մլրդ դրամ, որից 46 մլրդ դրամը պետության մասնաբաժինն է:
«Մենք 12 ծրագիր վերադարձրել ենք համայնքներ, մնացած 259 ծրագիրը, որոնք հաստատել ենք, դրանցից 2-ն արդեն ավարտվել է, որոնցից մեկին այսօր գումար հատկացրինք»,-հայտնեց Սանոսյանը և հավելեց, որ 24-ում շինարարություն է ընթանում, մի մասում մրցութային գործընթացներ են, 47-ում մրցութային պայմանագրերը կնքվել են, իսկ մյուսներում գործընկերները համապատասխան փոփոխությունները, շտկումներն են անում որպեսզի նախապատրաստեն մրցութային գործընթացին:
Նա նաև հայտարարեց, թե կառավարությունը ոչ մի ծրագիր գումարի համար համայնքներին հետ չի վերադարձնում, այլ առաջարկում է մեկ անգամ էլ քննարկել դրանց իրականացման նախընտրելիությունը:
Հարակից հրապարակումներ`
- 396,6 մլն դրամ հատկացվեց 42 կրթական հաստատության նախագածանախահաշվարկային ծառայություններ գնելու համար
- Նախատեսվում է դեղագործական ոլորտի ադրտադրության ծավալները 2027-ին հասցնել 40 մլրդ դրամի. Վահան Քերոբյան
- Կառավարությունն այսօր 773,3 մլն դրամ փոխհատուցում կտա 2022 թ.-ի սեպտեմբերի 13-14-ին Ադրեջանին անցած շինտեխնիկայի դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան