Մինչև 2025 թ. «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում կկրճատվի 300 աշխատակից. ՀԾԿՀ-ի անդամի ՔՊ-ի թեկնածու
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի(ՀԾԿՀ) անդամի թեկնածու է առաջադրել է Սերգեյ Աղինյանի թեկանծությունը:
Ներկայացնելով թեկնածուին ՝ ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը, հայտնեց որ Աղինյանը 2000 թվականից աշխատում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, 1015 թվականին հասել է Մոնիթորինգի և զարգացման ծրագերի վարչության պետի պաշտոնը:
Վարդանյանի ներկայացմամբ՝ 2019 թվականի մայիսի 30-ին ԱԺ-ն Սերգեյ Աղինյանին ընտրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ, այդ պաշտոնում էլ աշխատում է մինչ օրս:
Սերգեյ Աղինյանն իր խոսքում հյատնեց, որ խթանների վրա հիմնված մեխանիզմ է ներդրվել ծառայությունների սակագների կարգավորման համար, որն իրենից ենթադրում է կարգավորվող ընկերության կողմից ծախսերի կրճատման արդյունքները որոշակի ժամկետով ընկերությունում թողնելու և այդ ժամկետի ավարտից հետո նոր այն սակագներից նվազեցնելու մեխանիզմ:
«2022 թվականին այս մեխանիզմը ներդրվեց «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում: 2025 թվականին կամփոփվի առաջին փուլը՝ արդյունքում աշխատակիցների թիվը կկրճատվի 300-ով, ծախսերը՝ 10%-ով, իսկ կորուստները՝ 1.17 տոկոսային կետով կամ 23 %-ով: Այս մեխանիզմը հետզհետե կներդրվի նաև սակագնային մեխանիզմ ունեցող այլ ընկերություններում»,-հայտնեց Աղինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արա Նռանյանն ընտրվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ
- Խորհրդարանը քննարկեց հանրային ծառայողներին լողավազաններ և մարզասրահներ ուղղորդող օրինագիծը
- Կստեղծվեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համար գործառնական անկախության ավելի լայն հնարավորություններ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան