Իշխանական պատգամավորներից մեկն ինձ խնդրեց անկլավների մասին չխոսել՝ վստահեցնելով, որ այդ հարցը լուծված է. Մամիջանյան
«Հայաստանի Հանրապետական կուսակցության թողած բանակցային ժառանգության մեջ անկլավների մասին երբևէ որևէ հիշատակում չի եղել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա նշեց, որ արդեն այս խորհրդարանի գումարման ընթացքում մի անգամ իշխանական պատգամավորներից մեկն իրեն խնդրել է անկլավների հետ կապված այս պահին միջազգային և տեղական հարթակներում չխոսել՝ վստահեցնելով, որ այդ հարցը լուծված է և ավելորդ անգամ այն շրջանառել անհրաժեշտ չէ։
«Բնականաբար, կասածանքով մոտենալով դրան՝ հիմա մենք համոզվում ենք, որ անկլավների հարցը լուծած՝ իրենք պատկերացնում էին խիստ հակառակ, այն է՝ Հայաստանի համար չարիք հանդիսացող լուծումը», - ասաց Հ. Մամիջանյանը։
Խոսելով ինքնորոշման իրավունքի մասին՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Թող որևէ մեկը չփորձի աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը բերել որպես պատճառ՝ ինքնորոշման իրավունքի չիրացման կամ դրա ուղղությամբ ոչինչ չանելու հետ կապված»։
Հարակից հրապարակումներ`
- Հակոբ Մարտիրոսյան. Հայաստանս՝ այսպես կոչված, «կադաստրի» վկայական ունի
- Ալմա-Աթայի հռչակագիրը, որով այսօր առաջնորդվում են, ստորագրել է Լևոն Տեր-Պետրոսյանը․ Փաշինյան
- Մենք դա անում ենք առանց «կռուտիտի»․ Փաշինյանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին
- Մունխենում, Բրյուսելում եղել է խոսակցություն՝ մենք փոխադարձաբար ճանաչո՞ւմ ենք անկալվների գոյությունը. Փաշինյան
- Ես հորդորել եմ փաստաթղթից հանել այդ մասը. ՀՀ ԳՇ պետի նախկին տեղակալը` անկլավների մասին
- Տավուշեցուն մտահոգում է «անկլավների» հանձնման շուրջ տարվող խոսակցությունները. Դանիելյան