«Վարչապետն այն անձերից չի, որ փըխկ անեն՝ փախնի». Աղազարյան
«Մեզ, մեր լիդերի հետ, դատապարտում են, որ Արցախը տվեցինք։ Հիմա ջրերը պարզվել են, հիմա ամենաշարքային մարդու համար հստակ է մեր տեսակետը, թե մենք ուր ենք գնում»,- ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Նա նշեց, թող ընդդիմադիր խմբակցությունները բարի լինեն ու ԱԺ օրակարգ բերեն Արցախի Հանրապետության անկախության ճանաչման հարցը։
«Իմիջայլոց, Արցախի Հանրապետությունն այսօր աշխարհի ամենաանկախ պետություններից մեկն է իր իշխանական, տեղական բոլոր մարմիններով։ Բերեք այդ հարցը։ Բնականաբար, հավանության չի արժանանա»,-ասաց Հ. Աղազարյանը։
ՔՊ-ականը կոչ է անում չասեն՝ «թող վարչապետը հեռանա»։
«Վարչապետն ինստիտուտ է, վարչապետը հո անձ չի, վարչապետը, փառք Աստծո, այն անձերից չի, որ փըխկ անեն՝ փախնի, ո՞ւր հեռանա։ Ինքը ժողովուրդ է ներկայացնում»,- ասաց Հ. Աղազարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Երեկվա միջադեպի պատճառը ՔՊ-ականներից մեկի, որը շատ հաճախ չի գիտակցում ինչ է ասում, սադրանքն էր. Աղվան Վարդանյան
- «Հրապարակ». ՔՊ-ականները հերթով շտապում էին Հովիկ Աղազարյանի աշխատասենյակ
- Աղազարյան. В этой гостинице я хозяин
- Հովիկ Աղազարյանն անշնորհքի, անդաստիարակի պես մեջ ընկավ․ Արթուր Խաչատրյան
- Իմ կինը լինելուց առաջ` նա նախ ՀՀ քաղաքացի է․ Հովիկ Աղազարյանը՝ կնոջ՝ ԱԺ-ում աշխատանքի անցնելու մասին
- Հովիկ Աղազարյանը դեռ չի պարզել, թե ով է իր անունից կանանց հայհոյանքներ գրել
- Դատախազությունն էլ չի արձագանքի Աղազարյանի՝ մեսինջերը կոտրելու հայտարարությանը
- Աղազարյանն իրավապահներին չի դիմել ու չի պատրաստվում դիմել
- Ադրբեջանցիները սրտիկում են ու լայքում ինքն իրեն ամոթանք տվող Աղազարյանին
- Ռուբեն Մելքոնյանն Աղազարյանին հիշեցնում է հայտնի ֆիլմի հայտնի արտահայտությունը
- Հովիկ Աղազարյան. Ամոթ ինձ