
«Հրապարակ». Ինչ կարող է անել ԱԺ նախագահը Ֆիրդուսի թաղամասի բնակիչների հարցով, դժվար է պատկերացնել
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ ընդառաջել է Ֆիրդուսի թաղամասի բնակիչների խնդրանքին և նրանց այսօր իր մոտ է հյուրընկալելու։ Ուշագրավ է, որ ԱԺ-ի Դեմիրճյան մուտքի մոտ հավաքված բնակիչները քննադատում էին Փաշինյանին ու նրա ղեկավարած կառավարությանը՝ ասելով, որ կառավարությունն անգործության է մատնվել, իրենք պարբերաբար նամակներ են ուղարկում, ներկայացնում իրենց խնդիրը, սակայն շարունակ ստանում են վտարման որոշումներ, և իրենց հարցին լուծում չի տրվում։ Թե ինչ կարող է անել այս հարցով ԱԺ նախագահը, դժվար է պատկերացնել։
Նկատենք, որ Ալեն Սիմոնյանը վերջին օրերին հաճախ է ցուցադրաբար շրջում Ազգային ժողովի տարածքում, նախորդ օրն ԱԺ-ի բակում էր՝ թիկնազորի ուղեկցությամբ, անցնում էր ընդդիմությանը հատկացված հարկաբաժնի կողքով։ Երեկ էլ նույնկերպ մտավ խորհրդարանի բուֆետ, աշխատակիցներից մեկին ինչ-որ բան հարցրեց և արագ հեռացավ, սակայն շարունակ հրաժարվում է լրագրողներին ճեպազրույց տալ։ Ավելի ուշ իմացանք, որ ԱԺ նախագահը բուֆետ է մտել՝ հետաքրքրվելու՝ իր պատվիրած կերակուրը պատրա՞ստ է, թե՞ ոչ։ Մենք պարզեցինք, որ սպանախով ապուր էր պատվիրել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին