Մի հատ Welcomе պլակատ վերցրու ու այդպես կանչի թշնամիներին, որ հարձակվեն. Մամիջանյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
«Փաշինյանի՝ կադաստրի հետ կապված երեկվա ցնդաբանությունը կարող է հետագայում թշնամական տարամադրվածություն ունեցող հարևան երկրների կողմից օգտագործվել, որպեսզի կեղծ հիմնավորեն իրենց ապօրինի ագրեսիան»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա ավելի բաց տեքսով բացատրեց. «Երբ որ մեր թշնամիներից որևէ մեկը մեր տղերքի վրա կրակի, ապօրինաբար ագրեսիա անի, հիմնավորելու է իր այդ ցնդաբանությամբ»։
«Հայաստանի կառավարիչը Ազգային ժողովի ամբիոնից վերջին շրջանում ասել է, որ Հայաստանին զենք ոչ մեկ չի վաճառում, Հայաստանը որևէ միջազգային կերպով ճանաչված սահմաններ կամ ինչպես ինքն է ասում կադաստրի վկայական չունի, որ մնացել է միայնակ, բողոքում է ՀԱՊԿ-ը ոչինչ չի անում և այլն։
Այդպես լավ չի, մի հատ Welcomе պլակատ վերցրու ու այդպես կանչի թշնամիներին, որ հարձակվի։ Ահա թե ինչ է արել ինքը երեկ ի թիվս շատ այլ բաների»,- ասաց Հայկ Մամիջանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը կամ ստորագրում է Հայաստանի մահվան դատավճիռը, կամ սեփական հրաժարականի դիմումը. Մամիջանյան
- Զուրաբյան. Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու համար Փաշինյանն իր առաջ ունի երկու իրավական խոչընդոտ
- Ալմա-Աթայի հռչակագիրը, որով այսօր առաջնորդվում են, ստորագրել է Լևոն Տեր-Պետրոսյանը․ Փաշինյան
- Մենք դա անում ենք առանց «կռուտիտի»․ Փաշինյանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին
- Էդ էլ կորոշվի նրանից, թե էդ օրը ՀԱՊԿ-ում ինչ տրամադրություն է տիրելու. Փաշինյանը՝ ՀՀ տարածքի չափերի որոշման մասին
- Մունխենում, Բրյուսելում եղել է խոսակցություն՝ մենք փոխադարձաբար ճանաչո՞ւմ ենք անկալվների գոյությունը. Փաշինյան