Եթե ազատության մեջ մնացի անպայման պերֆորմանսի ձևով բեմադրելու եմ Րաֆֆու «Սամվել»-ի վերջին դրվագը. Նարեկ Մալյան
«Նիկոլի(Չաուշեսկու) գնդակահարության պերֆորմանսը, շատ փայլուն է անցել, համենայնդեպս, հանդիսատեսը հավանեց, գնահատականները հանդիսատեսն է տալիս»,-անդրադառնալով ԱԺ-ի դիմաց 2021թ ցույցերի ժամանակ Չաուշեսկու գնդակահարության բեմադրության դեպքին՝ այդ գործով դատական նիստից հետո ասաց «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:
Նա հայտնեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչու է այդ թեմայով դատարանում գտնվում և ինչ են ուզում իրենից։
«Ի՞նչն է արգելված, Հայաստանում արգելված է Նիկոլաե Չաուշեսկուի անունը տա՞լ, այնքան կտամ Չաուշեսկուի անունը, որ իրենք կհոգնեն, ես չեմ հոգնի»,-հայտարարեց Մալյանը և շարունակեց . «Բաղրամյան պողոտայո՞ւմ է արգելված Չաուշեսկուի անունը տալը ու ներկայացում բեմադրելը… Սա ընդամենը ինչ-որ մի ընտանիքի քմահաճույք է: Մեր բախտը նույիսկ բռնապետի հարցում չի բերել, բռնապետերը ունենում են ինչ-որ գաղափարներ, մոտիվացիաներ, որով գալիս են իշխանության, ու պահում են այն: Մեր բռնապետը պոպուլիստ է, ինքն այսօր ժողովրդին մի բան է պարտադրում, վաղը հակառակը, մի օր գոռում է, որ Արցախը Հայաստան է և վերջ, հետո ասում, որ Արցախը Ադրբեջանի կազմում է ճանաչում»:
«ՎԵՏՕ» շարժման ղեկավարը հայտնեց, որ չի փոշմանել, որ բեմադրել է «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» պերֆորմանսը։
«Ես արել եմ այն, ինչ հարմար եմ գտել ու շարունակելու եմ անել։ Եթե Նիկոլ Փաշինյանին այն դուր չի գալիս, թող հարմարվի կամ գնա երկրից։ Ես խորապես թքած ունեմ թե՛ Նիկոլ Փաշինյանւ, թե նրա հարակից որևէ մեկի կարծիքի վրա՝ իմ գործողությունների մասով միշտ անել;ու եմ էն, ինչ ուզում եմ, արել եմ ու շարունակելու եմ անել»,-ասաց Նարեկ Մալյանը:
Նա տեղեկացրեց, որ իրեն դատում են խմբակային արարք կատարելու համար և ենթադրեց որ ինքը խումբ:
Դատավարությունը թատրոն համարելով՝ Նարեկ Մալյանն ասաց. «Եղել եմ աշխարհի տարբեր թատրոններում, բայց այս դատավարության նման հաճույք չեմ ստացել որևէ թատրոնում»:
Հայտարարելով, որ ինչ ուզ,ի այն ել կբեմադրի՝ Մալյանը հավելեց. «Եթե ազատության մեջ մնացի անպայման պերֆորմանսի ձևով բեմադրելու եմ Րաֆֆու «Սամվել»-ի վերջին դրվագը՝ հավանաբար հրապարակում»։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Մալյանը հրապարակել է վաղը դատարանում հնչելիք վերջին խոսքը
- Նարեկ Մալյանը մանրամասնում է, թե ինչ պահանջներ են ներկայացրել ադրբեջանցիները Արայիկ Հարությունյանին
- Նարեկ Մալյան. Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել ադրբեջանցի պաշտոնյաների հետ, ովքեր 5 պայման են առաջադրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան