Զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով մեր միջնորդությունն ամբողջությամբ բավարարվել է․ Փաստաբան
Փաստաբան Նորիկ Նորիկյանը գրում է․
«Հարգե՛լի բարեկամներ
հայտնում եմ Ձեզ, որ Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով մեր կողմից ս․թ․ ապրիլի 30-ին ներկայացվել է միջնորդություն՝ "Լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին՝
փորձագետներին առաջադրելով հետևյալ հարցերը.
1. Զոհված զինծառայողների գտնվելու վայրում շմոլ գազի հնարավոր արտահոսքից հետո այն որքա՞ն ժամանակ հետո կարող է մահացու լինել։
2. Եթե զինծառայողների զոհվելու վայրում առկա է եղել շմոլ գազի արտահոսք, ողջ մնացած զինվորները կարո՞ղ էին այդ պայմաններում չթունավորվել շմոլ գազով։
3. Հնարավո՞ր է, որ զինծառայողները մինչև շմոլ գազով թունավորվելը, այլ նյութով թունավորված լինեն, որի հետևանքով կորցրած լինեն գիտակցութունը։
4. Զինծառայողները միաժամանակ ստացե՞լ են այրվածքային շոկ ու շմոլ գազից թունավորում, թե՞ դրանք տարանջատված են ժամանակային առումով, եթե այո, ապա խնդրում ենք հստակ արձանագրել, թե զինծառայողները սկզբում թունավորվել են շմոլ գազո՞վ, թե՞ ստացել են այրվածքային շոկ, նոր միայն դրանից հետո թունավորվել շմոլ գազով։
Հայտնում եմ Ձեզ, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունն ամբողջությամբ բավարարվել է և նշանակվել լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն։
Միաժամանակ, հայտնում եմ, որ մեր ունեցած հավաստի տեղեկություններով սույն գործով մեղադրյալ, զորամասի հրամանատարի տեղակալի կալանքը ժամկետը երկու օր առաջ երկարաձգվել է ևս երկու ամսով»։
Հարակից հրապարակումներ`
- Զինվորական կացարանում մահացած 15 զինծառայողների ծնողների պահանջին որևէ մեկը չի արձագանքել
- Կացարանում զոհված զինծառայողների ծնողները բացեցին Երևան–Սևան ճանապարհը
- Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները փակել են Երևան-Սևան մայրուղին
- Վաշտի կացարանում հրդեհից զոհված զինծառայողներից 8-ի դիակների ԴՏՓ եզրակացությունը ստացվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան