Պուտինը Հայաստանի հետ ապրանքաշրջանառության նոր ռեկորդի հնարավորության մասին է հայտարարել
Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Վ. Պուտինը շնորհակալություն է հայտնել նրան՝ Ադբեջանի նախագահ Ի. Ալիևի հետ միջոցառմանը մասնակցելու պատրաստակամության համար։
«Կարծում եմ՝ ամեն դեպքում տարածաշրջանային տնտեսական կապերի զարգացմա առումով դա օգտակար է, այն ստեղծում է լրացուցիչ հարթակ ու հնարավորություններ այն ուղղությունների համար, որոնց մասով կասկածներ չկան»,-Կրեմլի պաշտոնական էջի փոխանցմամբ, ասել է Պուտինը։
Անդրադառնալով երկկողմ համագործակցությանը՝ ՌԴ նախագահն ընդգծել է, որ այն տարբեր ոլորտներում շարունակում է ակտիվորեն զարգանալ։
«Նշեմ, որ մեր միջև ապրանքաշրջանառությունը ցույց է տալիս վստահ դրական դինամիկա։ Անցած տարի այն ավելացավ 83 տոկոսով՝ հասնելով 5 մլրդ դոլարի, ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին ավելացել է ևս 1.5 մլրդ դոլարով։ Եթե այս գործընթացը զարգանա նույն տեմպով, ապա մենք, անկասկած, գերազանցելու ենք նախորդ տարվա ռեկորդը»,-ասել է Պուտինը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Պատրաստ ենք ապահովել Հայաստանի տարածքով ադրբեջանական տրանսպորտային միջոցների տեղափոխումը
- Ալիև. Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին Հայաստանի ղեկավարության հայտարարությունից հետո մյուս կետերի շուրջ համաձայնության գալն ավելի հեշտ կլինի
- Փաշինյան-Ալիև բանավեճը՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում
- Պուտինը գովաբանել է Փաշինյանին ԵԱՏՄ-ում տնտեսական աճի ամենաբարձր տեմպերի համար